Последние новости

ԿԱՆԱՅՔ՝ ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼԽԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՊԱՀՈՒՆԱԿՈՒՄ

«Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ»

Փաշինյանն ուզում է Սեդա ՍԱՖԱՐՅԱՆԻՆ տեսնել ՍԴ դատավորի աթոռին՝ այս տարի Արևիկ Պետրոսյանի լիազորությունների լրանալուց հետո։ «Մնում է միայն նրա եղբորը նշանակի Վճռաբեկ դատարանի նախագահ, իսկ Լուլուին՝ Գլխավոր շտաբի պետ»,- այդ առնչությամբ հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Սաֆարյանը կառավարության նիստում խոստացավ արդարացնել վստահությունը (կուսակցության և կառավարության), չէ՞ որ նա ոչ թե պարզապես իրավաբան է, այլ քաղաքական գործիչ ու Փաշինյանի թիմի անդամ: Եվ հենց այդ իսկ պատճառով նրա առաջադրումը հակասում է ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 7-րդ կետին. «Դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ»։

Նախկին իշխանության օրոք Սաֆարյանը Անդրանիկ Քոչարյանի հետ միասին գլխավորել է 2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք խումբը։ Իշխանության զավթումից հետո նա պարբերաբար բերում էր մարտի 1-ին զոհվածների հարազատներին սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստի։ Այդ գործը չէր վերաբերում 10 անձանց մահվան հանգամանքներին, բայց Սաֆարյանը (կարծում եմ՝ Փաշինյանի հանձնարարությամբ) հուզական խորապատկեր էր ապահովում երկրորդ նախագահի և մի խումբ անձանց դեմ դատավարության համար...

Ոչ այնքան վաղուց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնը լքեց Շուշանիկ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ՝ «Նակոլկա Շուշո» մականունով։ 4 տարի շարունակ այս տիկինը եղել է աղմկալի սկանդալների և հաշվեպարզումների էպիկենտրոնում։ Հավաստի աղբյուրներից հայտնի է, որ Շուշանիկն անդադար բախումներ է ունեցել իր պետ Ռուստամ Բադասյանի հետ, իսկ արդարադատության նախկին նախարարը Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում կոմպրոմատ է հավաքել իր տեղակալի դեմ։ Հավաքված նյութերը կարող էին քրեական գործի վերածվել, եթե չլիներ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի միջամտությունը։ Վերջինս հովանավորում է «Նակոլկա Շուշոյին», որի անունը, ինչպես հայտնի է, շոշափվում էր ծխախոտի մաքսանենգության սկանդալային գործի առնչությամբ (2020թ.ապրիլ)։ Հակոբյանի հովանավորությունը հուշում է, որ դաջվածքավոր Շուշանիկը շուտով նոր պաշտոն կստանա…

Հովիկ Աբրահամյանի կառավարությունում կար 18 նախարար, այդ թվում՝ 3 կին, Փաշինյանի կառավարությունում ՝ 12 նախարար և ընդամենը 1 կին. առողջապահության նախարար իրավաբան Անահիտ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ։ Վերջերս քննությունը ազատեց նրան հայ զինվորների աճյունները 40 աստիճան շոգին Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային պարկերով նետած թողնելու համար պատասխանատվությունից։ Փաստի առիթով քրեական գործ չի հարուցվի, իրավասու ատյանները հանցակազմ չեն հայտնաբերել նման վերաբերմունքի մեջ:

Պետության կառավարման գործում կանանց ներգրավման մասով ռեժիմը պարծենալու բան չունի։ Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն ՝ կուսակցությունների նախընտրական ցուցակներում յուրաքանչյուր երրորդ համարը պետք է կին լինի, այդ նորմը գործել է նաև նախկին իշխանության օրոք։ Նիկոլի օրոք զգալիորեն նվազել է ՔՊ խմբակցության կին պատգամավորների մասնակցությունն օրինաստեղծ գործընթացին, փոխարենը ավելացել է հարկատուների գրպանի հաշվին Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի և այլոց արտասահմանյան շրջագայությությունների թիվը։

Տաթևիկ Ռևազյանը ռեկորդային ժամկետում ոչնչացրեց մի ամբողջ ոլորտ

Ամենաաղետալի կադրային որոշումը հեղափոխության արշալույսին Կոպենհագենից ժամանած Տաթևիկ ՌԵՎԱԶՅԱՆԻ նշանակումն էր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետ։ Մինչև ականջները հմայիչ ժպիտի տիրուհին հղիության արձակուրդների արանքում հասցրեց հիմնովին փլուզել քաղաքացիական ավիացիան: Կոմիտեն ռեկորդային ժամկետներում լքեցին հսկայական փորձ ու գիտելիքներ ունեցող մասնագետները։

Հայրենի օդափոխադրումների ոլորտում արձանագրված խախտումների ցանկը հաշվարկվում է հարյուրներով: Դրանց թվում՝ տեխնիկական անսարքության պատճառով Երևան-Մոսկվա չվերթի հարկադիր վայրէջքը Դոնի Ռոստովում։ Նման իրավիճակ էր ստեղծվել նաև Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ժամանակ, որը հարկադիր վայրէջք կատարեց Թբիլիսիում։ Ռևազյանի օրոք գրանցվել են կանգնած ուղևորների փոխադրման դեպքեր և այլն։ Ռեկորդային ժամկետում ոչնչացնելով մի ամբողջ ոլորտ՝ մադամը լքեց ղեկավար պաշտոնը…

Բարձրաստիճան բոլոր տիկնանց «պրոֆեսիոնալ» գլխավոր հատկանիշը եղել և մնում է անթաքույց զմայանքն իրենց կուռքով։ Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԸ, չունենալով դիվանագիտական աշխատանքի փորձ, ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց միայն այն պատճառով, որ տիրապետում է անգլերենին և վաղուց մտերիմ է Փաշինյանի ընտանիքի հետ: Սա ԱՄՆ-ում առաջին դեսպանն է, որն այդպես էլ չկարողացավ կապեր կարգավորել հայ համայնքների հետ, և որին ամերիկահայ երիտասարդները մինչև ծառայողական մեքենա ուղեկցում են «Դավաճա՛ն» վանկարկումով։

Փաշինյանի նախկին մամլո քարտուղար Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆԸ չէր տիրապետում մասնագիտական հմտությունների, փոխարենը նայում էր Փաշինյանին անկեղծ պաշտամունքով։ Հիշեցնեմ, որ այդ տիկինը հայտարարեց, թե շուտով Բաքվից օդանավ է ժամանելու՝ հայ գերիներով։ Գերիների ծնողները նետվեցին օդանավակայան, բայց ինքնաթիռը դատարկ էր։ Անմիջապես պարզվեց, որ Բաքվից գերիների վերադարձ չի նախատեսվել։ Ապատեղեկատվությունը հրապարակել էր կայքերից մեկը, իսկ վարչապետի մամուլի խոսնակը, պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայության պատճառով, հնչեցրել էր դա որպես վերջին ատյանի ճշմարտություն։

Քրիստիննե (հենց երկու «ն»-ով) ԳՐԻԳՈՐՅԱՆԻ յուրաքանչյուր հրապարակային ելույթը հիշեցնում է այն մասին, որ ժամանակին մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը գործում էր եվրոպական չափանիշների մակարդակով։ Արման Թաթոյանը հեռացավ օմբուդսմենի պաշտոնից դավաճանի ռեժիմի հետ ծայրահեղ առճակատման վիճակում, իսկ նրա տեղը զբաղեցրեց Գրիգորյանը, որը մասնագիտությամբ ոչ թե իրավաբան է, այլ արևելագետ: Բայց դա կարևոր չէ, չէ՞ որ առողջապահությունը, կրկնեմ, ղեկավարում է իրավաբանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԸ ներկայացրեց ԶԼՄ-ների իրավունքները ոտնահարող օրինագիծ, իսկ խմբակցության նրա գործընկեր Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆԻ (Լուլու) մայրը գերազանցեց ԱԺ խոսնակի մոր «սխրանքը». երբ ընդդիմադիր երիտասարդության ներկայացուցիչները ակցիա են կազմակերպել Լուլուի պատուհանների տակ՝ վանկարկելով «Դավաճա՛ն» բառը, պատգամավորուհու մայրը պատուհանից եռման ջուր է լցրել երիտասարդների վրա։ Ինչո՞ւ նրան պատասխանատվության չենթարկեցին կյանքին և առողջությանը սպառնացող արարքի համար։

Փաշինյանի անձնական գլխավոր դատախազը ոչ մի օր չի աշխատել դատախազությունում

Բոլոր այն կանայք, որոնք պատգամավոր են դարձել Փաշինյանի կազմած ցուցակով, ներառյալ նրա նախկին քարտուղարուհի Արփի Դավոյանը, խորհրդարանի ամբիոնից գովերգում են իրենց բարերարի արժանանիքները:

ԴԱՎՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՆ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՃԱՌԵՐԸ: Բացի ադրբեջանցիների նկատմամբ տածած համակրանքից, սույն տիկինը անուն հանեց նրանով, որ հայկական խորհրդարան բերեց առաջին տրանսգենդերին։ Համեմատության համար. ՔՊ խմբակցության իգական սեռի ոչ մի ներկայացուցիչ, մասնագիտական և կամային հատկանիշների բերումով, չի կարող կրկնել ՀՀԿ խմբակցության ամենաերիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ նիստում՝ Եվրոպայի խորհրդի ղեկավարության դատափետումով։

Գլխավոր դատախազի պաշտոնին Փաշինյանի օգնական Աննա ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ արժանացել է նրանով, որ կատարել է պաշտոնեական հանցագործություն՝ խմբագրելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու քրեական գործը։ Նա կփոխարինի Արթուր Դավթյանին, որը, չնայած բացահայտ թողտվությամբ է վերաբերվում Նիկոլի շահերին, այդուհանդերձ մասնագիտական միջավայրում համարվում է բանիմաց իրավաբան։ Վարդապետյանը ոչ մի օր չի աշխատել դատախազությունում, փոխարենը կարողացել է արժանանալ Փաշինյանի վստահությանը, ուստի անձնական օգնականի աթոռից տեղափոխել է գլխավոր դատախազի աթոռին։

Կցանկանայինք իմանալ, թե ումի՞ց է նորանշանակ գլխավոր դատախազը 2014թ.-ին նվեր ստացել բնակարանը Մալաթիա-Սեբաստիայում։ Ի՞նչ միջոցներով է նրա ամուսինը Արաբկիրում 3 բնակարան ձեռք բերել 2007-ին, 2011-ին և 2013-ին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НАЗВАЛ ЛИ АНДРАНИК КОЧАРЯН ГРАЧА АКОПЯНА И СИСАКА ГАБРИЕЛЯНА НАРКОБАРОНАМИ?
      2024-11-18 09:36

      Слухи о том, что глава оборонной комиссии Андраник Кочарян назвал шурина (брата жены) Пашиняна Грача Акопяна и его коллегу по фракции ГД Сисака Габриеляна наркобаронами, появились в СМИ незадолго до состоявшегося на днях ночного заседания правления ГД под председательством Пашиняна. После заседания были опубликованы ссылки на то, что по поводу упомянутого высказывания имеется звукозапись, однако в ходе заседания ее не прослушали, напротив, Пашинян призвал не нагнетать обстановку внутри партии, из чего следует вывод, что с Кочаряном разберутся по-тихому.

    • МЭР ОТЧИТАЛСЯ ЗА СДАЧУ ОБЪЕКТА
      2024-11-16 10:28

      От традиционной территории сквера у НИИ Математических машин (институт Мергеляна) отгородили 2 больших участка, обнесли строительными заборами, в щели заборов видны свалки мусора. Между отгороженными участками оставили узкий проход, по которому жители общины Арабкир могут перейти на другую сторону улицы. Оставшуюся часть парковой зоны застелили каменной плиткой, похоронив под ней бывшие дорожки, усыпанные гравием и щебнем. Вырубили многолетние деревья, а под теми, что уцелели, благодаря вмешательству жителей соседних домов, установили сомнительной привлекательности скамейки для отдыха. Сквер перестал быть сквером и стал каменным коридором, который связывает крохотную детскую площадку с отгороженными под строительство участками.

    • САРУХАНЯНА В ГЮМРИ НЕ ЛЮБЯТ…
      2024-11-14 09:31

      Внеочередные выборы в совет Гюмри состоятся, примерно, 29 декабря. В городе говорят, что, если ГД не удастся заполучить большинство голосов, то повторится сценарий Ванадзора, то есть, кандидат от партии, одержавшей победу на выборах, будет арестован по надуманному обвинению сразу после подсчета избирательских бюллетеней. Арест будет произведен до первого заседания новоизбранного совета, дабы не допустить избрания на пост мэра кандидата от партии-победительницы, если этой партией будет не ГД.

    • ДЕГРАДАЦИЯ ДЕМОКРАТИИ, или КАК СТАТЬ МИЛЛИОНЕРОМ В ЦЕНТРЕ ЕРЕВАНА ЗА СЧИТАНЫЕ МИНУТЫ
      2024-11-11 14:18

      Задолго до антиконституционного захвата власти одна популярная газета поместила на первой полосе фото общественного деятеля Давида Санасаряна у входа на станцию метро "Еритасардакан". Молодой человек сидел на асфальте рядом с 3-литровой стеклянной банкой, в которую просил прохожих бросать мелочь для третьего президента Сержа Саргсяна, дабы отправить его в отставку на массовые пожертвования. Жертвовали далеко не все, многие стыдили "бездельника", советовали заняться делом...  Над головой Санасаряна висел карикатурный портрет президента, полиция даже не попыталась вмешаться в акцию. Сбор средств завершился в тот же день, Санасарян и его товарищи отнесли банку в резиденцию президента. Весной 2018 г. Санасарян в числе ближайших соратников Пашиняна отпраздновал победу "революции" и торжество "демократии" над бывшей властью.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ