«ԻՆՆՈՊՐՈՄ»-ի շրջանակում ՌԴ վարչապետը ծանոթացել է Հայաստանի տաղավարի ցուցադրությանը
Եկատերինբուրգի «ԻՆՆՈՊՐՈՄ 22» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին ծանոթացրել է Հայաստանի տաղավարում ներկայացված նախագծերին ու ընկերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի կառավարության Տելեգրամի ալիքը:
Հայաստանի տաղավարը ներկայացված է «Armenia is a smart hub» կոնցեպտի ներքո։ Ցուցադրությունը վկայում է այն մասին, թե ինչպես Հայաստանը, որը տնտեսական և մշակութային կամուրջ է Արևմուտքի և Արևելքի միջև, կարող է լուծում դառնալ այսօրվա համաշխարհային մարտահրավերների հաղթահարման հարցում։ Հայաստանը նախատեսում է Գյումրիում կառուցել առևտրային խոշոր հանգույց, որը միջազգային առևտրային շղթայի մի մաս կլինի։ Այդտեղ նախատեսված է իրականացնել ապրանքների վերամշակում և պահպանում, ինչպես նաև մաքսային հսկողություն։ Միխայիլ Միշուստինին հանգամանալից ներկայացվել են այդ նախագծերը:
Տաղավարում ներկայացված են նաև Հայաստանում մշակված էլեկտրական սարքավորումներ՝ տեսախցիկներ, նոթբուքեր, համակարգիչներ, սերվերներ և այլն։
Հայաստանում ամենախոշոր Երևանի ոսկերչական գործարանն էլ ներկայացրել է ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված զարդեր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.
-
2025-04-22 10:38
Летнее кафе, построенное во дворе парламента Армении, обошлось бюджету примерно в $100 тыс. Об этом пишет газета "Жоговурд".