Աննա Մկրտչյան․ Խորհրդարանում նստածներին օրենքները չեն հետաքրքրում, միայն՝ իրենց պարգևավճարները
Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, ուղղակի հետևանքն է 2018 թվականին տեղի ունեցածի, այս մասին սահմանադրականանության խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Ինչ-որ մեկը որոշեց, որ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»,- հիշեցրեց Աննա Մկրտչյանը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։ «Ի՞նչ է սա, եթե ոչ բռնություն իշխանական համակարգի և սահմանադրականության նկատմամբ։ Նա որոշեց, որ ինքը միակ վարչապետն է, և արգելափակելով խորհրդարանը՝ թելադրեց իր կամքը։ Սահմանադրությունը ենթադրում է, որ պատգամավորները պետք է խղճով առաջնորդվեն, իսկ այն ժամանակ նրանց ուղղակի ստիպեցին քվեարկել։ Հիմա ամենամեծ խոչընդոտը երկրում իշխանությունը զավթած մարդիկ են։ Խորհրդարանում նստածներին օրենքները չեն հետաքրքրում, միայն՝ իրենց պարգևավճարները։ Այս մարդիկ իշխանության են եկել ուժի և ագրեսիայի միջոցով։ Հիմա Ազգային ժողովում Սահմանադրությամբ փոքրամասնության իրավունքների հետ կապված տրամաբանություն չկա։ Փոքրամասնության համար կանոնակարգով ընձեռված բոլոր հնարավորություններն արգելափակվում են մեծամասնության կողմից։ Եթե ընդդիմության թեկնածությունը նրանց դուր չի գալիս, օրենք են փոխում, ստիպում են ընդդիմությանը փոխել թեկնածուին»,- թվարկեց Աննա Մկրտչյանը՝ հավելելով, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ընտրությունն էլ է խախտումով եղել, սակայն ՍԴ-ն գերադասեց դա չտեսնել։
Մեկ տարուց ավելի է ընդդիմադիր պատգամավորների առաջարկած ոչ մի այլընտրանքային օրակարգ չի ընդունվում, չի քննարկվում, իսկ իշխանության կուսակցությունն ուղղակի անտեսում է՝ ցույց տալով, որ անում է այն, ինչ ուզում է։ Եվ նույնիսկ ջանք չի թափում ժողովրդավարության պատկերը պահպանել։ Օրենքներն ու սահմանադրական բարեփոխումները թելադրված են այսրոպեական շահերով, հայտարարեց պատգամավորը։ «Իրավունքը, օրենքը և Սահմանադրությունը նրանք փորձում են խցկել այն դագաղների մեջ, որոնցով շրջում էին 2018 թվականին հրապարակում։ Իրավիճակը բեկելու միակ ճանապարհը նրանց իշխանությունից հեռացնելն է»,- եզրափակեց Մկրտչյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 06:19
Госсекретарь Марко Рубио приказал во вторник посольствам США по всему миру выполнить распоряжение об увольнении всех оставшихся сотрудников Агентства США по международному развитию (USAID), сообщает Associated Press.
-
2025-06-12 06:15
Руководитель парламентской фракции блока «Армения» Сейран Оганян опубликовал подписи всех 28 депутатов фракции о выражении вотума недоверия премьер-министру Армении Николу Пашиняну.
-
2025-06-12 06:11
Действия и заявления действующих властей во главе с премьер-министром Армении Николом Пашиняном, направленные против Армянской Апостольской Церкви и ее служителей, перешли все мыслимые и немыслимые границы. Об этом говорится в совместном заявлении советов Тегеранской и Исфаханской епархий ААЦ.
-
2025-06-12 05:58
Посольство России в Армении выразило соболезнования родным и близким погибших при взрыве жилого дома в Чамбараке (Гегаркуникская область).