Հունաստանի ու Բուլղարիայի բացած նոր խողովակաշարով Ադրբեջանից գազ կմատակարարվի Բուլղարիա
Հունաստանի և Բուլղարիայի վարչապետները նոր խողովակաշար են բացել, որով Ադրբեջանից բնական գազ կմատակարարվի Բուլղարիա, հայտնում է AP-ն։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել է նոր գծի կարևորությունը՝ որպես Բուլղարիա մատակարարումների համար այլընտրանք։ «Սա պարզապես գազատար չէ, այլ կարևոր էներգետիկ կամուրջ հարավի և հյուսիսի միջև»,- Հունաստանի հյուսիս-արևելքում արարողության ժամանակ ասել է Միցոտակիսը:
Բուլղարիայի վարչապետի պաշտոնակատար Կիրիլ Պետկովն ընդգծել է գազատարի դերը՝ իր երկրում Ռուսաստանի գազային մենաշնորհին վերջ տալու գործում։
Ապրիլի վերջին Ռուսաստանը դադարեցրել է մատակարարումները Բուլղարիա այն բանից հետո, երբ երկիրը հրաժարվել է գազի դիմաց ռուբլով վճարել:
Ուրբաթ օրը բացված 182 կմ երկարությամբ գազատարը՝ 3 միլիարդ խորանարդ մետր նախնական թողունակությամբ և ապագայում մինչև 5 միլիոն խորանարդ մետր ընդլայնմամբ, կանցնի Հունաստանի հյուսիսարևելյան Կոմոտինի քաղաքից մինչև Կենտրոնական Բուլղարիայի Ստարա Զագորա: Սպասվում է, որ Բուլղարիան կսկսի մատակարարումներ ընդունել առաջիկա շաբաթների ընթացքում։
Հունաստանը ձգտում է որպես էներգետիկ հանգույց ծառայել Բալկաններում՝ օգտագործելով Կասպից և հարավարևելյան Միջերկրական ծովի հանածո վառելիքները, ինչպես նաև Եգիպտոսից ստացվող հնարավոր վերականգնվող էներգիան՝ ուկրաինական պատերազմի պայմաններում տարածաշրջանին մատակարարելու համար:
Հունաստանը նաև հեղուկ բնական գազի տերմինալ է կառուցում Ալեքսանդրուպոլիսի հյուսիսարևելյան նավահանգստի մոտ՝ Կոմոտինիից ոչ հեռու:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).