Последние новости

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջապես մամուլի քարտուղար ունի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

Արամ Թորոսյանը 29 տարեկան է, անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

2019-2022թթ. աշխատել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում որպես տնօրեն:

Հիշեցնենք, որ 2020թ նոյեմբերի 20-ին ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ թողնում է զբաղեցրած պաշտոնը։ Այդ օրվանից նախարարությունը մամուլի խոսնակ չուներ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ