ՀՀ ՊՆ․ ՔՊ-ական պատգամավորի ջոկատն առաջնագծում չի եղել և որևէ մարտական առաջադրանք չի կատարել
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել։ Այս մասին Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են պաշտպանության նախարարությունից։
Նշենք, որ Նարեկ Գրիգորյանը ԱԺ-ում, անդրադառնալով ընդդիմության հարցին, ասել էր, որ 44-օրյա պատերազմի օրերին ինքը եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը, որտեղ եղել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը։ Ըստ պատգամավորի` Վաչիկ Սաղաթելյանն իրեն խնդրել է, որ թույլ տա ինքը գնա տուն` ասելով, որ հիվանդ է։
Այսպես, կայքը գրավոր հարցում է ուղարկել ՊՆ` հետաքրքրվելով, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել, քանի՞ օր է տևել ջոկատի մասնակցությունը պատերազմին և այլն։
«Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել»,–ասված է ՊՆ պատասխանի մեջ։
Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային։ Բացի այդ, նշվում է նաև, որ զորամիավորման հրամանատարի հրամանով ջոկատը նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ և գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության և թիկունքային ապահովման խնդիրներ, 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը):
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն անդրադարձել էր նաև Գրիգորյանի վերաբերյալ տարածված տեղեկություններին, թե նա գրանցված է եղել ու մինչև 2018 թ.–ը պարբերաբար ներկայացել է Սևանի հոգեբուժարան, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո դադարել է այցելել բուժհաստատություն։ Կայքը փորձել էր տեղեկությունները ճշտել ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության պատասխանում լուրերը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են. հղում անելով օրենքներին` նշել են, որ պացիենտի առողջական վիճակի, բժշկական օգնության ու սպասարկում ստանալու մասին տեղեկությունները բժշկական գաղտնիք են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.