«Ժողովուրդ»․ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ` ԿԸՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույնպես իրենով կանի, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթի տեղեկություններով՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում 11 տարի պաշտոնավարող Տիգրան Մուկուչյանին փոխարինելու կգա նախկին լրագրող, այժմ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: Տեղեկությունը փորձեցինք նաև Հովակիմյանից ճշտել, նա, սակայն, անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները:
«ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը վստահեցրեց, որ թեև սեփական թիմում Հովակիմյանի թեկնածությանը ոչ միանշանակ են վերաբերվում, այնուամենայիվ, քաղաքական որոշում կա, որ հենց նա է լինելու ԿԸՀ հաջորդ նախագահը:
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչև հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչև այդ, սակայն, Ազգային ժողովի խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել, ներկայացնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, որտեղ հաստատում անցնելուց հետո նախագահի թեկնածուի հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:
Եվ քանի որ առաջադրումների վերջնաժամկետը մոտ օրերս ավարտվում է, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ԱԺ «ՔՊ» խմբակցությունը շուտով կհայտարարի Հովակիմյանի թեկնածությունն առաջադրելու մասին:
Նշենք, որ նախկին իշխանություններին Հայաստանը կուսակցականապետության վերածելու համար մեղադրող Փաշինյանի իշխանությունը, փաստորեն, հակված է պետության բոլոր ոլորտները կուսակցականացնել, պաշտոններն էլ՝ սեփական կուսակիցների միջև բաժանել: ԿԸՀ-ն, որ շուրջ 30 տարի կուսակցական նախագահ չի ունեցել, այժմ փաստացի ՔՊ-ական ղեկավար է ունենալու:
Ու առաջին անգամն է նաև, որ գործող պատգամավորն ու քաղաքական թիմի անդամը գործուղվելու են ընտրական հանձնաժողով: Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարական նորմերի ու կարգերի ուղիղ ոտնահարում, երբ ընտրական քաղաքականություն մշակողն ու իրականացնողը ոչ թե անկախ մասնագետներն են լինելու, այլ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները:
Ի դեպ, հաշվի առնելով հանգամանքը, որ ԿԸՀ-ում կան իրապես իրենց գործի գիտակ, խիստ փորձառու ու արհեստավարժ մասնագետներ, չի բացառվում, որ Մուկուչյանի հետ նրանք էլ կհավաքեն իրենց ճամպրուկն ու կլքեն ԿԸՀ-ն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.