ՄԻԱՅՆ ԹԵ ՉԶԱՅՐԱՑՆԵՆ ԲԱՔՎԻՆ
Հայաստանի Ազգային ժողովը հրաժարվեց ուղարկել «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի նամակն Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է Հայկ Մամիջանյանը։
«Ես հանձնարարել էի, որ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովին փոխանցեն նամակը, որը տարբեր խողովակներով կարող էր փոխանցել նամակը, սակայն մոտ երկու ժամ տանել-բերելուց հետո իրենք բացահայտում արեցին, որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական կապեր։ Փաստորեն, այլ հարցերի համար դիվանագիտական կապեր կարողանում են հաստատել, բայց մեր գերի տղաների հետ կապված նախաձեռնության հարցում չկարողացան օգտակար լինել։ Արձանագրենք, որ իրենք չեն ուզում օգնել մեր տղաներին այցելելու այս նախաձեռնությանը»,- հայտարարեց Մամիջանյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. չգիտես ինչու բոլորովին չի զարմացնում Բաքու նամակ ուղարկելու ԱԺ մերժումը։ Եվ բնավ ոչ միայն այն պատճառով, որ դրա (նամակի) հեղինակը ընդդիմադիր պատգամավորն է, իսկ իրենց ընդդիմախոսների ցանկացած նախաձեռնություն կատաղի դիմադրության է բախվում իշխանության թիմի կողմից։ Այդ գործոնը, անշուշտ, կա։ Իհարկե, իշխանության ներկայացուցիչների վարքագծում հակառակվելու մարմաջը հաճախ կաթվածահար է անում առողջ դատողությունը։ Այդուհանդերձ կան նման պահվածքի ավելի լուրջ դրդապատճառներ։
Բառացիորեն նույն օրը, երբ Հայկ Մամիջանյանը հայտարարեց Բաքու նամակ ուղարկելու մտադրության մասին, Բաքվից հնչեց բավական ուշագրավ հայտարարություն։ Իլհամ Ալիևը Եվրախորհրդարանի միջազգային կապերի կոմիտեի ղեկավար Դեվիդ Մաքալիսթերի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան Հայաստանի խորհրդարանը»: Ըստ էության, այդ ձևակերպման մեջ կան նաև դժգոհություններ եվրոպացիների հասցեին։ Բայց գլխավորը Հայաստանի իշխանություններին ուղղված անմիջական հաճոյախոսությունն է։ Տվյալ դեպքում՝ կոնկրետ օրենսդիր իշխանությանը։ Տարօրինակ կլիներ, եթե իրեն հասցեագրված այդ ջերմ խոսքերից հետո Հայաստանի խորհրդարանն ընթացք տար Մամիջանյանի նամակին։ Ալիևը դա չէր ների։
Որոշակի առումով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լույս է սփռում ևս մեկ իրադարձության վրա։ Ինչպես հայտնի է, վերջերս իշխանությունը որոշեց զրկել ընդդիմությանը մանդատներից, սակայն շատ շուտով մտափոխվեց։ Ինչո՞ւ մտափոխվեց: Այդ հարցը մինչ օրս հստակ պատասխան չի ստացել։ Եվ ահա հիմա, Ալիևի խոսքերից հետո, առեղծվածը բացահայտված է թվում։ Դատեք ինքներդ։
Ընդդիմությանը մանդատներից զրկելն առավել հավանական սցենարով կհանգեցներ նոր արտահերթ ընտրությունների և նոր խորհրդարանի ձևավորման։ Բայց չէ՞ որ Ալիևին դուր է գալիս այս խորհրդարանը, որը, ինչպես հենց ինքն է հավաստում, ավելի լավ է վերաբերվում Ադրբեջանին, քան Եվրախորհրդարանը։ Ալիևը միանգամայն կարող էր արգելել իր հայ ընկերներին ընդհանրապես ինչ-որ բան փոխել՝ վտանգելով վերահսկողությունը օրենսդիր իշխանության նկատմամբ։ Չմոռանանք, որ Արցախի և Հայաստանի բռնազավթման ալիևյան ծրագրերում ակնհայտորեն լուրջ դեր է վերապահված Հայաստանի խորհրդարանին՝ ադրբեջանական սողացող բռնազավթման արդյունքների և հայկական կապիտուլյացիայի լեգիտիմացման, իրավական ամրագրման մասով։
Ինչևէ, հերթական անգամ ստանում ենք հաստատումն այն փաստի, որ գործող հայկական իշխանությունն իրականացնում է ադրբեջանական օրակարգը։ Եվ այդ գործընթացից առայժմ գոհ է Ալիևը։ Մինչդեռ Մամիջանյանի նամակը կարող էր զայրացնել Բաքվին։ Համենայնդեպս՝ հարուցել Ալիևի դժգոհությունը, ինչից շատ է վախենում Հայաստանի գործող իշխանությունը։
Իսկ ինչ վերաբերում է հարցի էությանը՝ հայ ռազմագերիների ճակատագրին, ապա այստեղ ամեն ինչ ծայրաստիճան պարզ է և նույնքան ծայրահեղ ցինիկ։ Կա Փաշինյանի բանաձևը. գերիները կարող են սպասել։ «Նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար»,- ասել է Փաշինյանը 13 ամիս առաջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.