Տնտեսագետ․ Կառավարությունը որևէ առնչություն չունի տնտեսական աճի հետ
Թվերն ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրպարակված իրական թվեր են, չնայած դեռևս մայիս ամսին էինք խոսում, որ այդ աճը որքան էլ երկնիշ է, առավելապես պայմանավորված է շինարարության և ծառայությունների ոլորտի աճով: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այսօրվա հայտարարությանը, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր վստահ աճը:
Տնտեսագետի խոսքով՝ շինարարությունն էլ իր հերթին աճել է կառավարության մեկ այլ որոշմամբ, որով նախատեսվում է հիփոթեքային վարկերի դեպքում մինչև 2025 թվականը եկամտահարկի վերադարձ: Կառլեն Խաչատրյանը նշում է, որ այս որոշմամբ պայմանավորված մարդիկ ձգտում են օգտվել վերջին հնարավորությունից, դրա համար էլ շինարարությունը կրկնապատկվել է:
Ինչ վերաբերում է սպասարկման ոլորտում աճին՝ Կառլեն Խաչատրյանն ասում է, որ դա պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով և օտարերկրացիների ներհոսքով. «Այդ մարդիկ օգտվում են հյուրանոցային ծառայություններից, հյուրատներից ու ռեստորաններից, սպասարկման այլ ոլորտների ծառայություններից, ինչն էլ բերել է այդ աճին: Այսինքն, մեր տնտեսական աճի հիմքում արտաքին գործոններն են և կարող ենք վստահ պնդել, որ կառավարությունը որևէ առնչություն չունի այդ աճի հետ: Ասեմ ավելին՝ որքան արագ է այդ աճը արձանագրվել է, այդքան էլ արագ արտաքին գործանների հակառակ ուղղությամբ փոփոխության պարագայում մենք բացասական միտումներ ենք տեսնելու, քանի որ աճի հիմքում արդյունաբերության, արտադրության աճը չէ»:
Ինչ վերաբերում է հարցին՝ ամեն դեպքում սովորական քաղաքացին որևէ կերպ զգալո՞ւ իր վրա այս ցուցանիշները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դատելով նույն պաշտոնական վիճակագրական տվյալներից, քաղաքացիները գնալով ավելի վատ են ապրում, քանի որ մի կողմից իրենց եկամուտները որևէ կերպ չեն ավելանում, մյուս կողմից խանութում ապրանքների գներն ամեն օր ավելի են աճում: Աննախադեպ գնաճային ալիք ունենք տնտեսությունում, և այս ֆոնին բնական է, որ քաղաքացիների կենսամակարդակը ոչ միայն չի բարելավվում, այլ նաև սոցիալապես խոցելի խավերի համար էլ ավելի է մեծանում»:
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).