ԽԱՊԿ․ Տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները նվազել են
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ)զեկույցի համաձայն՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում նկատելի նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ եթե 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել էր նման 45 դեպք, ապա ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում եղել է 24:
«Գալիս է մի ժամանակահատված, երբ լրատվամիջոցներն ավելի շատ զբաղված են զուտ քաղաքական զարգացումներով: Ինչպես գիտեք, ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածում քաղաքական զարգացումները հիմնականում փողոցում էին ծավալվում, արտաքին քաղաքական գործընթացներ կային, ու լրատվամիջոցները դրանց վրա էին կենտրոնացած: Կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում պետական կառույցներին ուղղված հարցումների ծավալն այդքան շատ չի եղել, պակասել է»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Այնուամենայնիվ, Աշոտ Մելիքյանը նկատեց, որ պետական մարմիններից տեղեկություն ստանալը շարունակում է մնալ բարդ: Բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց դժգոհությունն են հայտնում այդ առնչությամբ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղեկություն չտրամադրելու հիմնավորումները խնդրահարույց են: Շատ հաճախ պետական կառույցները խուսափում են համարժեք, պատշաճ արձագանք տալ:
«Էլ չեմ ասում «լղոզված» պատասխանների մասին: Այս առումով կարևոր էր, որ խորհրդարանն ընդունեց տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխությունները, ըստ որի, պատասխանատուները, որոնք անհիմն մերժում են ու չեն տրամադրում հրապարակման ենթակա տեղեկությունը, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության: Այսինքն՝ վարչական տույժի չափն ավելացվել է»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահը նշեց, որ լրատվամիջոցները, մերժում ստանալուց հետո, հիմնականում չեն դիմում դատարան: Նրանք խուսափում են դատական քաշքշուկներից: Այս տարվա երկրորդ եռամսյակում արձանագրված 24 դեպքից միայն մեկ լրատվամիջոց է դիմել դատարան:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ գրեթե նույն մակարդակի վրա են մնացել ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների ցուցանիշները: Առաջին եռամսյակում 12 դեպք է գրանցվել, երկրորդ եռամսյակում՝ 11: Փոխարենը, մտահոգիչ ցուցանիշ է գրանցվել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու առումով: Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդպիսի 1 դեպք էր գրանցվել, ապա երկրորդ եռամսյակում՝ 11 դեպք՝ 12 տուժածով:
«Արձանագրում ենք, երբ երկրում լարվում է հասարակական, քաղաքական իրավիճակն, ապա ավելանում է հարձակումների թիվը լրագրողների վրա: Հիշում ենք, որ նախորդ ամիսները բավական լարված էին, ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ էր կազմակերպում: Մեր կողմից գրանցած 11 դեպքից 10-ը հենց այդ ակցիաների ժամանակ են գրանցվել: Տուժել են և՛ լրագրողները, և՛ օպերատորները»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Անդրադառնալով ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործերի վիճակագրությանը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում վիրավորանքի և զրպարտության հիմքով 8 դատական գործ է արձանագրվել, առաջին եռամսյակում՝ 7:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.