Ի՞նչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Սոչիում
Ռուսաստանի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է համագործակցությունը Bayraktar անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության հետ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Եվ փաստը, որ նման զգայուն ոլորտում մեր փոխգործակցությունը զարգանում է, վկայում է այն մասին, որ ընդհանուր առմամբ մեր փոխհարաբերությունների ողջ համալիրը շատ բարձր մակարդակի վրա է»,-ասել Է Պեսկովը լրագրողներին։
Նա հաստատել է, որ երկու նախագահների վերջին շփումների ընթացքում ռազմատեխնիկական համագործակցության թեման տարբեր հարթություններում շոշափվել է և, որպես կանոն, գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում են տարբեր ասպեկտներ, ուստի այս անգամ ևս կողմերը այդ հարցը չեն շրջանցի:
Բացի այդ, Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել նաև վերջերս Ստամբուլում կնքված մթերային գործարքի քննարկումը: Խոսելով դրա իրականացման մասին՝ Պեսկովը նշել է, որ գործընթացն արդեն մեկնարկի։
«Գործընթացը կսկսվի, և դա լավ հնարավորություն կդառնա, որպեսզի Սոչիում կարծիքներ փոխանակվեն այն մասին, թե որքանով է դա համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածություններին»,-հավելել է Պեսկովը:
ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները վերջին անգամ հանդիպել էին Թեհրանում՝ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովի ընթացքում, մեկ շաբաթ առաջ:
Այնուհետև Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում՝ արտահանման ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին: Գործարքը, որը կնքել են Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կկայանա օգոստոսի 5-ին Սոչիում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).