Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարացվի ևս կես տարով
Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Այսպիսով, աջակցության ժամկետը երկարաձգվել է 15-ից մինչև 21 ամիս:
Այդ զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական 300 հազար դրամ։
Հուլիսի 11-ի դրությամբ նշված կատեգորիայի ընտանիքները 76–ն էին, նրանց վճարումները դադարեցվել են 2022 թվականի մարտի 1-ից: Այսպիսով, նրանց հետին թվով օգնություն կվճարվի միանգամից երեք ամսվա համար՝ մարտից մինչև հունիս:
Զինվորականին անհետ կորած ճանաչելուց հետո ընտանիքը նրա անունով վճարումներ է ստանում արդեն որպես զոհվածի։
Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ և ամսական 200-300 հազար դրամ` կախված զոհվածի կոչումից: Նույն ամսական վճարները (առանց միանվագի) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։
Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ստանում են 5 մլն դրամի միանվագ վճարում և համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).