ՀՀ ԱԻ նախարարը հերքում է ահաբեկչության վարկածը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց «Սուրմալուում» հնարավոր ահաբեկչության մասին շրջանառվող վարկածը։
«Պայթյունի պահի տեսանյութը դիտելով` ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել ահաբեկչության մասին, որովհետև նախ տեղի է ունենում որոշակի այրում, ծխագոյացում, այնուհետև պայթյուն։ Այսինքն` ներսում կրակ է եղել, այն տարածվել է պայթուցիկ նյութերի վրա, այդ պատճառով է պայթել»,– ասաց նա` հավելելով, որ դա ըստ ԱԻՆ–ի` 99–տոկոսանոց փաստ է։
Հանրության շրջանում հնարավոր ահաբեկչության վարկածը կապվում է նաև երեկ պայթյունից հետո ժամեր անց հայտնված կեղծ ահազանգերի` Երևանի տարբեր հանրային վայրերում, մետրոյում, եկեղեցում պայթուցիկ նյութերի առկայության մասին։
Անդրադառնալով այդ խնդրին` Փամբուխչյանը հիշեցրեց, որ երեկվա դեպքը նման զանգվածային ահազանգերի արդեն 3-րդ դեպքն էր, որը, ինչպես նախորդ երկուսը, երեկ ևս հերքվեց։
«Իսկ երեկ այն նամակ գրողը, օգտվելով առիթից, նաև իր վրա էր վերցնում որոշ պատասխանատվություն, քանի որ երեկ խաղողօրհներգ էր, եկեղեցու մասին ունեցանք ահազանգ, որ ռումբ է տեղադրված»,– ասաց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.