Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԵՐԲ ՍԿՍԵՑԻՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ԱՐԴԵՆ ՉՈՒՆԵՆՔ ԲԱՆԱԿ
Երբ իրենք Սերժին էին մերժում, մենք կարծում էինք, որ իրենք ընդամենը Սերժ Սարգսյանին են մերժում, սակայն պարզվեց, որ դա ավելի լայնամասշտաբ մերժում է։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Երբ իրենք Սերժին էին մերժում, մենք կարծում էինք, որ իրենք ընդամենը Սերժ Սարգսյանին են մերժում, սակայն պարզվեց, որ դա ավելի լայնամասշտաբ մերժում է։
Երբ իրենք գեներալներին էին մերժում, մենք կարծում էինք, որ մերժում են բանակի անօրինականությունները, սակայն ուշ հասկացանք, որ բանակ հաստատությունն են մերժում։
Երբ իրենք եկեղեցականներին էին մերժում, կարծում էինք, որ մերժում են որոշ եկեղեցականների ցոփ կյանքն, ընչաքաղծությունը, սակայն ուշ հասկացանք, որ մերժում են եկեղեցին ու քրիստոնեական պատվիրաններն առհասարակ։
Երբ իրենք մերժում էին կոռուպցիան ու թալանը, մենք կարծում էինք, որ ցանկանում են արդար երկիր կառուցել, հետո հասկացանք, որ մերժում են այն թալանը, որտեղ իրենք չկան։
Երբ շրջափակում էին դատարանները, կարծում էինք, որ արդար դատարան են ուզում ունենալ, սակայն ուշ հասկացանք, որ իրենք դեմ են դատարաններին որպես արդարություն իրականացնող ինքնուրույն մարմին։
Երբ իրենք արցախցիների դեմ էին խոսում, մենք կարծում էինք, որ իրենք դեմ են արցախցի օլիգարխիային, սակայն պարզվեց, որ իրենք ուղղակի Արցախն են ատում։
Երբ իրենք խոսում էին խաղաղության մասին, պարզվեց, որ այդ խաղաղ երկնքի տակ իրենք Հայաստան չեն տեսնում։
Երբ այդ ամենը սկսեցինք հասկանալ, պարզվեց, որ արդեն չունենք բանակ, արժանապատվություն, ինքնապահպան բնազդ ու մեզ միմյանց էլ ոչինչ չի միավորում», - գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am