Последние новости

ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր սգո օր է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։ Որոնողական-փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, թեև արդեն չորրորդ օրն է։ Նիկոլի ժամանակների ԱԻՆ. ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել։

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՈՉԻՆՉ ՉԿԱ, ՈՐ «ՍՈՒՐՄԱԼՈՒԻ» ՓԼԱՏԱԿՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ: Պետք է խոնարհվել այդ տղաների առջև։ Իրոք որ, հո կուշտ բտած կարմիր ու սև բերետավորնե՞րը չեն օգնելու ԱԻՆ-ին։ Չէ՞ որ նրանց գործառույթն այլ է. ծեծել ընդդիմադիր ակտիվիստներին՝ պաշտպանելով այն դեմագոգի թիկունքը, որը լուսավոր ապագա է խոստանում 2050-ին։ Ուրիշ որտե՞ղ կարելի է այդպիսի հրաշք գտնել։

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ 15 օրում՝ օգոստոսի 3-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում, հայկական բանակում ոչ մարտական 5 կորուստ է գրանցվել: Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնի մեջ հանկարծամահ է եղել եռամսյա հավաքների մասնակից, պահեստազորի շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (1978 թ. ծնված): Օգոստոսի 7-ին Սևանա լճում ջրահեղձ է եղել եռամսյա վարժական հավաքների մեկ այլ մասնակից: Նույն օրը հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (1976թ. ծնված): Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում օգոստոսի 9-ին հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (2003թ. ծնված) դին ՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով: Օգոստոսի 14-ին, ժամը 15.20-ի սահմաններում, կտրուկ վատացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի առողջական վիճակը: Զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։

МЧС времен Никола: чего можно было ожидать?

Եվ ի՞նչ։ Ոչինչ: Այդ նախկինում, «թալանչիական ռեժիմի» կառավարման օրերին էր, որ ոչ մարտական մեկ կորուստն անգամ ստրես էր առաջացնում և հարուցում կեղծ իրավապաշտպանների ցասումնաճառերը։ Հիմա ամեն ինչ հանդարտ է։

Այսօր շատերն են խոսում հասարակության անտարբերության մասին։ Իհարկե, դա այդպես չէ։ Անտարբերներ չկան։ Այո, «Սուրմալուի» ողբերգության օրը եղել են աղաղակող փաստեր, երբ առանձին հեռուստաալիքների մտքով անգամ չի անցել հանել զվարճալի հաղորդումները, իսկ զբոսայգիներում ինչ-որ տեղ կայտառ պարել են։ Բայց չենք կարծում, թե դա անտարբերություն է։ Դա թերևս ավելի վատթար մի բան է. դա սովորություն է։

Մենք վարժվել ենք արտակարգ իրավիճակներին, վարժվել ենք ապրել՝ սրտին մոտ չընդունելով ողբերգությունը։ Դե, ինքնասպան եղան ուժային կառույցների երկու նախկին ղեկավարներ. Գեորգի Կուտոյանն ու Հայկ Հարությունյանը։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Այնուհետ՝ պատերազմ և մի քանի հազար զոհեր, առ այսօր անհայտ կորած հարյուրավոր մարդիկ ու տասնյակ ռազմագերիներ։ Շուշի, Հադրութ։ Երկար բանտարկությունից հետո, չապրելով մինչև դատավճիռ, մահանում է մարտական գեներալը։ Վարչապետի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկում հղի կնոջը։ Դատարանի դահլիճում մահանում է վարչապետի քաղաքական ընդդիմախոսը։ Պայթյուն է տեղի ունենում «Սուրմալու» առևտրի կենտրոնում։ Հինգ ոչ մարտական կորուստ 15 օրվա ընթացքում: Առջևում Բերձորի և հարակից գյուղերի հանձնումն է։ Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Վարչապետը դեռ տեղում է, կառավարության նիստ է անցկացնում։ Հրաժարակա՞ն։ Թարկեք։ Ի՞նչ է պատահել որ։

Մենք վարժվել ենք ապրել ժանտախտի պայմաններում։ Դա անտարբերություն չէ, դա օրգանիզմի պաշտպանական արձագանքն է։ Բանաստեղծը գրել է.

«Ընտելանալու ձիրքը մեզ արդեն

Վաղուց է տրված բախտի փոխարեն»։

Մենք ընտելացել ենք, որ ապրում ենք մի երկրում, որտեղ մշտապես տեղի են ունենում մեծ ու փոքր ողբերգություններ։ Կարևորն այն է, որ անձնական հարմարավետության գոտիդ չխաթարվի։ Եվ եթե վարչապետը կառավարության նիստերում կարող է ուրախանալ իր երկրի գլխին բերած պատերազմում հազարավոր կորուստներից հետո, ապա ինչո՞ւ մարդիկ իրավունք չունեն պարել «Երազ» այգում «Սուրմալուի» պայթյունի օրը։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПРЕМЬЕР БЕЗ ТОРМОЗОВ
    2025-07-22 09:44

    Пока Алиев проводит в Шуши медиа-форум с участием представителей более 50 стран и между делом традиционно прикалывается над Пашиняном на публике, последний готовит в Эчмиадзине митинг против ААЦ. Именно против ААЦ, а не католикоса, как старается "аргументировать" Пашинян. Против ААЦ, поскольку, как показали предыдущие дни, армянское духовенство всего мира на стороне Католикоса. Пашиняну, несмотря на все усилия, внести раскол в среду духовенства не удалось, а предоставление общественного эфира двум попам-расстригам для охаивания католикоса выставило Пашиняна на смех.

  • РЕЖИССЕР ВЗЯЛ ПАУЗУ
    2025-07-19 09:40

    Премьер ушел в 5-дневный отпуск, сообщила его пресс-служба. Оно и понятно. Объявил войну с Церковью, съездил к Эрдогану, занялся моральным обликом католикоса и архиепископа, посадил известного бизнесмена, разоблачил «заговор», пообщался с Алиевым, пообещал ему «коридор», а своему электорату - национализацию «Электрических сетей» и голову католикоса.

  • УМНАЯ ЖЕНЩИНА ПРИДУМАЕТ…
    2025-07-17 09:41

    Пресс-конференция Пашиняна сюрпризов не принесла. Ранее сделанные оценки подтверждаются, по сути, ничего нового, ни в плане содержания, ни в плане традиционного популистского бла-бла-бла….

  • ...И ВОТ ПРИХОДИТ АМЕРИКА…
    2025-07-15 11:17

    После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ