Դադարեցնել գործունեությունը, և վերջ. ԱԻ փոխնախարարը` «Սուրմալուից» քաղած դասերի մասին
«Սուրմալուի» ողբերգական դեպքը ցույց տվեց, որ արտակարգ պատահարի հնարավոր պատճառ հանդիսացող գործունեությունը պատշաճ չի վերահսկվում, անվտանգության անհրաժեշտ միջոցներն էլ ապահովված չեն։
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը` ներկայացնելով վերջին օրերի ընթացքում կատարված եզրահանգումները։
«Հրավառ նյութերով պահեստները արտադրական վտանգավոր օբյեկտներ են, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտներին ներկայցվող պահանջներ կան։ Օրինակ` հրավառ նյութերով պահեստները ինչպիսի կառուցվածք պետք է ունենան, պատը ինչ նյութից պետք է կառուցված լինի, առաստաղը ինչ նյութից պետք է լինի, առաստաղի բարձրությունը, շարվածքը` դրանք պետք է համապատասխան հաստությամբ երկաթե սեյֆերի մեջ լինեն և այլն։ Արդյոք պահպանվե՞լ են այդ պահանջները։ Խիստ կասկածելի է»,- ասաց փոխնախարարը։
Արտյուշ Գրիգորյանի խոսքով` բացահայտված խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտություն կա շատ հրատապ կարգով քննարկման առարկա դարձնելու և նորմատիվ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններով կարգավորելու հրավառ, հրակայուն նյութերի ներկրման ու իրացման դաշտը։
«Ես կարծում եմ, որ այնպիսի վտանգավոր օբյեկտները, ինչպիսիք են հրավառ նյութերով պահեստները, միայն ստուգելն ու տուգանելը, ասենք` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի կամ 200-ապատիկի չափով, չափազանց մեղմ պատիժ է։ Ես կարծում եմ, որ այդ ոլորտում ևս պետք է նորմատիվ-իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ լինեն, և պահանջներն ու պատիժներն ավելի խստացվեն։ Այսինքն` պետք է ուղղակի գործունեությունը դադարեցնել և վերջ»,- ասաց փոխնախարարը։
«Սուրմալուի» դեպքը, Արտյուշ Գրիգորյանի խոսքով, ՀՀ բոլոր գերատեսչություններին ստիպել է տվյալ ոլորտում կտրուկ քայլերի դիմել. կա տեսակետ ընդհանրապես արգելել հրավառ նյութերի ներկրումը, տարածումն ու վաճառքը, կա տեսակետ, որ անհրաժեշտ է դասակարգել` նվազ վտանգավոր նյութերի ներկրումն ու վաճառքը թույլատրել, բայց միայն պետական մակարդակով անցկացվող միջոցառումների դեպքում։ Երրորդ տեսակետն այն է, որ արգելելու կարիք չկա, բայց հարկավոր է մաքսիմալ խստացնել պահման տարածքների նկատմամբ պահանջներն ու անվտանգության կանոնները։
ԱԻ փոխնախարարը չբացառեց, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո նախարարությունում ևս քննարկումներ ու վերլուծություններ կարվեն նաև փրկարարների աշխատանքի վերաբերյալ` հասկանալու, թե ինչ դասեր քաղեցին։
«Իմ հանդիպած ու իմ իմացած ամենաբարդ արտակարգ դեպքերից մեկն էր սա կամ նույնիսկ ամենաբարդը։ Բայց, ըստ էության, մենք պատրաստ էինք` մեր և՛ մարդկային ռեսուրսներով, և՛ տեխնիկապես, և՛ մեր գործընկեր պետական գերատեսչությունների օգնությամբ, ՏԻՄ-երի օգնությամբ, ովքեր աջակցեցին տեխնիկայով` վերամբարձ կռունկներով, բեռնատարներով և այլն»,- ասաց Գրիգորյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-05 09:28
Министерство спорта РФ разработало программу подготовки российских спортсменов к Олимпийским играм 2028 года. Об этом заявил вице-премьер РФ Дмитрий Чернышенко в ходе 22-го заседания Межправительственной российско-кубинской комиссии по торгово-экономическому и научно-техническому сотрудничеству.
-
2025-04-05 09:26
Из-за резкого подорожания яиц в США американцы стали красить к Пасхе картошку, лук или зефир. Об этом сообщает The New York Times (NYT).
-
2025-04-05 09:23
Штаб по защите прав вынужденных переселенцев из Нагорного Карабаха заявил, что намерен продолжить борьбу после того, как правительство Армении отказалось пересмотреть решение о прекращении пособий.
-
2025-04-05 09:22
Применение силы со стороны сотрудника патрульной службы должно быть крайней мерой и предполагать устранение нарушения, а не препятствия, сказал Sputnik Армения бывший замначальника полиции Армении Ованнес Кочарян.