ՀՀ քաղաքացու կյանքն անգին է. սգո 2-րդ օրը Խաչատուրյանը ցավակցական ուղերձ է հղել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 5 օր առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ ցավակցություն է հայտնել։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց բազմաթիվ կյանքեր, ընդհանուր դժբախտություն դարձավ մեր երկրի բոլոր բնակիչների համար։ ՀՀ–ում հայտարարված սգո այս օրերին՝ ի հիշատակ տեղի ունեցած ողբերգության զոհերի, խորապես ցավակցում եմ զոհվածների հարազատներին և կիսում կորստյան վիշտը: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին ու տուժածներին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի աշխատակիցներին, բժիշկներին, այլ պատկան մարմինների աշխատակիցներին, Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և կամավորներին՝ անձնուրաց շխատանքի համար։
Խաչատուրյանը քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին հորդորել է մշտապես լինել զգոն, խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, քանի որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).