Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում անկարգությունների դեպքով մեղադրյալներից ևս մեկի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից կազմակերպված հավաքի ընթացքում 2022թ. հունիսի 3-ին Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի մի շարք հանգամանքներ, անհատականացվել մասնակիցների գործողությունները. քրեական վարույթով մեղադրյալներից մեկի՝ քրեական վարույթի շրջանակներում հայտարարված հետախուզմամբ հայտնաբերված Գ.Սարգսյանի վերաբերյալ մասով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում ն ՔԿ-ից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի ուղղությամբ դեպի ՀՀ Ազգային ժողով անցնելու համար, հավաքի մասնակիցները, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, չենթարկվելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, քարերով, մետաղյա ձողերով, մուրճով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցրել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկաններին: Նշված զանգվածային անկարգություններում ներգրավված քաղաքացի Գ.Սարգսյանը, հավաքված ամբոխի շարքերից նախ ձեռքերով հարվածել է պատնեշ կազմած ոստիկաններին, ապա բարձրադիր վայրից քար և շիշ է նետել նրանց ուղղությամբ:
Զանգվածային անկարգության մասնակիցների, այդ թվում՝ Գ.Սարգսյանի գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր ծանրության աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գ.Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, (որը համապատասխանում է 2022թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 11:19
Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:
-
2025-07-18 11:02
Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.
-
2025-07-18 10:52
Палата представителей Бельгии на пленарном заседании 17 июля приняла резолюцию, осуждающую военное нападение Азербайджана на армян Арцаха и нарушение международного права. Резолюция принята единогласно, сообщает корреспондент «Арменпресс» в Брюсселе.
-
2025-07-18 10:51
Сравнение революции 2018 года в Армении с попытками сместить Католикоса Гарегина II неуместно, поскольку речь идет о разных системах. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил богослов, преподаватель кафедры истории и теории религии Ереванского госуниверситета, историк Вардан Хачатрян.