Последние новости

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են. առաջինը հայերի դուռը կգա Նենսի Փելոսին

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են: Կոնգրեսն այժմ ամբողջությամբ դեմոկրատների ազդեցութան տակ է: Նոյեմբերի 8-ի ընտրությունները կենաց մահու կռիվ է լինելու հանրապետականների և դեմոկրատների միջև, քանի որ դրանց արդյունքները լուրջ հիմքեր են դնելու 2024թ. նախագահական ընտրութունների համար՝ այդ թվում Թրամփի վերադարձի առումով:

Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Հայ ընտրողներն ԱՄՆ-ում շուրջ 1 միլիոն են:

Դեմոկրատական վարչակազմն ու օրենսդիրը յուրաքանչյուր հայկական ձայնի համար պայքարելու է: Գալու են մեր դուռը՝ ձայն խնդրելու: Հիշեցնելու են Ցեղասպանության ճանաչման փաստը, տալու են նոր խոստումներ:

Եվ առաջինը Նենսի Փելոսին է գալու»,- գրել է Սարգսյանը:

Verelq.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ