Մակրոնը հայտարարել է «առատության» և «անհոգ կյանքի ավարտի» մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների առաջին խորհրդից առաջ մռայլ կանխատեսմամբ է հանդես եկել բնապահպանական և ռեսուրսների ճգնաժամի վերաբերյալ՝ հայտարարելով «առատության» և «անհոգ կյանքի ավարտի» մասին, գրում է Le Figaro-ն։
«Վիճակը, որում մենք գտնվում ենք, մեծ ցնցումների և մեծ հեղաշրջման պես մի երևույթ է»,- իր ելույթը սկսել է նախագահը։ «Արդեն մի քանի տարի է, ինչ մենք մի վիճակի ավարտի փուլում են, որը կարող է առատություն թվալ: Դա իրացվելիություն է՝ առանց ծախսերի... դա ապրանքների, տեխնոլոգիաների առատության վերջն է, որոնք, թվում էր, միշտ հասանելի էին մեզ համար»,- ասել է նա՝ հայտարարելով, որ պատրաստ է «քայլեր ձեռնարկել՝ բոլոր հետևանքները վերացնելու համար»:
Էմանուել Մակրոնը նաև հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հովանու ներքո առաջիկա շաբաթներին նախատեսված «խոշոր բնապահպանական պլանավորմանն» ուղղված աշխատանքների մասին։
«Եկել է հստակ և վճռական ընտրություն կատարելու ժամանակը, որպեսզի սեզոնին, որը մենք հենց նոր վերապրեցինք, կրճատենք ջերմոցային գազերի արտանետումները, կրկնապատկենք ջանքերը, որոնք կարողացանք ներդնել, ինչպես նաև ավելի արագ վերափոխել երկիրը»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարներին, ովքեր «առաջին գծում են, մասնավորապես՝ ներքին գործերի և առողջապահության հարցերով», ինչպես նաև հրշեջներին, ընտրված ներկայացուցիչներին և բոլոր պետական ծառայողներին, «ովքեր ստիպված էին գործ ունենալ ինչպես երկու խոշոր հրդեհների, որոնք մենք վերապրեցինք այս ամառ, այդպես էլ փոթորիկների և վատ եղանակի հետ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).