Բելառուսի դեսպան․ Առաջարկվել է Հայաստանում վերելակային սարքավորումների արտադրություն հիմնել
Բելառուսական կողմից Հայաստանում վերելակային սարքավորումների հավաքման գործարան ստեղծելու առաջարկ է եղել, որին հայկական կողմն աջակցել է։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
«Մասնավորապես, զրուցել եմ փոխվարչապետի հետ (Մհեր Գրիգորյանի)։ Բայց հավաքման արտադրությունը վերջին փուլն է: Առայժմ աշխատում ենք սպասարկման կենտրոնների ստեղծման վրա, որպեսզի վերելակներ սպասարկելու համար Բելառուսից մասնագետներ կանչելու կարիք չլինի, որպեսզի Բելառուսում վերապատրաստում անցած հայերն իրենք ամեն ինչ անեն»,- ասաց նա։
Կոնյուկը հիշեցրեց, որ բելառուսական արտահանման հիմքում շարունակում է մնալ տրակտորների մատակարարումը։
«Բելառուսի դեսպանությունը շարունակում է կենտրոնացած մնալ կառուցողական համագործակցության վրա։ Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունն այսօր դրական միտում ունի պատժամիջոցային ճնշման պայմաններում, ինչը հաստատում է միասնության սկզբունքը նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- հավելեց դեսպանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.