Արցախի օմբուդսմենը պատմեց Հայաստանից Արցախ նոր ժամանակավոր ճանապարհի մասին
Մինչ Հայաստանից Արցախ տանող և Կոռնիձորով հետադարձ հիմնական ճանապարհի շահագործման հանձնելը, կգործի ժամանակավոր ասֆալտապատ ճանապարհ, որը նոր ճանապարհը կկապի Աղավնոյի վերին հատվածի հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Սկզբում նախատեսվում էր, որ կլինի 4,7 կմ երկարությամբ գրունտային ճանապարհ, հետո որոշվեց, որ ճանապարհն ամբողջությամբ կասֆալտապատվի»,- նշեց նա։
Ստեփանյանը նկարագրեց Հայաստանից Արցախ ժամանակավոր երթուղին։ Այն կանցնի Գորիսով, Տեղ գյուղով՝ մինչև Արցախի սահման։ Այն հատվածում, որտեղ ճանապարհը տանում է դեպի Աղավնո, երթուղին արդեն կանցնի ոչ թե Աղավնոյով, այլ դեպի աջ անցնող ճանապարհով, որտեղից սկսվում է նոր ճանապարհի մուտքը։
Արցախի օմբուդսմենը պարզաբանեց, որ մինչև գարուն, այսինքն մինչև նոր գլխավոր ճանապարհի շինարարության ավարտն այս ժամանակավոր ճանապարհը կգործի։
«Ժամանակավոր ճանապարհի գործարկման մասին պայմանավորվածությունը նոր չէ, այն ձեռք է բերվել օգոստոսի սկզբին, էսկալացիայի շրջանում, երբ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ էին ընթանում։ Հաշվի առնելով, որ Կոռնիձոր տանող նոր ճանապարհը մինչև 2023 թվականի գարուն պատրաստ չի լինի, ձեռք է բերվել այս պայմանավորվածությունը։
Ռուս խաղաղապահները կտեղակայվեն այս ժամանակավոր ճանապարհի երկայնքով մինչև նոր հիմնական այլընտրանքային ճանապարհի ավարտը։ Իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո խաղաղապահները կտեղափոխվեն նոր գլխավոր ճանապարհ։
Վաղը ժամը 20:00-ից, երբ գործող ճանապարհը կփակվի, ժամանակավոր ճանապարհի երկայնքով կգործեն ռուս խաղաղապահների բոլոր անցակետերը։ Այժմ այս ճանապարհի երկայնքով խաղաղապահների տեղակայման աշխատանքները ավարտական փուլում են»,- ընդգծեց Ստեփանյանը։
Նրա գնահատմամբ, Հայաստանից Արցախ ճանապարհի երկարությունը կարող է ավելանալ 3-4 կիլոմետրով։
Հիշեցնենք, որ Արցախի Անվտանգության խորհուրդն այսօրվա քննարկումների արդյունքներով օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից որոշել է Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի Բերդաձոր ենթաշրջանի տարածքով։ Նախկին ճանապարհը, ինչպես նաև նրա հարևանությամբ գտնվող բնակավայրերը (Բերձոր, Աղավնո և Սուս) օրեր առաջ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.