Ֆիդանյան․ Միջադեպի բոլոր հանգամանքները կպարզենք
Վեդիում տեղի է ունեցել միջադեպ մի խումբ մարդկանց մասնակցությամբ, պարզաբանումները ներկայումս իրականացվում են, պարզում ենք, թե ով-ով է, նույնականացում ենք իրականացնում, որի արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի քաղաքացիենրի մասնակցությամբ միջադեպին:
«Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ, մի խումբ մարդկանց միջև քաշքշուկ է, վիճաբանություն է, որին արձագանքել է ոստիկանությունը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ականատեսները նշում են, թե բավական երկար ժամանակ ոստիկանները ներկա են եղել և ոչ մի գործողություն չեն արել, փոխոստիկանապետը կոչ արել չվկայակոչել անանուն աղբյուրների:
«Բոլոր հանգամանքները կպարզենք և կներկայացնենք: Միջադեպը տեղի է ունեցել ժամեր առաջ»,-ասաց նա:
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ էլի նույն վիճաբանությունը կշարունակվի նույն մարդկանց միջև, Ֆիդանյանը պատասխանեց. «Մտավախություններ կան, իհարկե, սակայն պետք է առավել համակողմանի միջոցառումներ ձեռնարկվեն: Այսինքն եթե մտավախություն ունենք, այդ մարդիկ անընդմեջ պետք է պահվեն կալանքի տա՞կ: Եթե չկան հիմքեր, պետք է ազատ արձակվեն անհապաղ»:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գիշերը թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Վեդու կայարանում թուրքերը հայհոյել են հայերին։
ՔԿ-ից հայտնել են, որ միջադեպի մասնակիցները Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).