Արման Թաթոյան․ Պետք է հավատանք մեր ուժերին
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պատպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Հենց այս ամենի երաշխավորման համար էլ 31 տարի առաջ այս օրը հռչակվեց Արցախի անկախությունը։
Ես մշտապես փաստերով ապացուցել եմ, որ Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի նկատմամբ վարել և հիմա էլ շարունակում է իրական ցեղասպան քաղաքականություն, որը դրսևորվում է պետական բարձր մակարդակով հովանավորվող ատելությամբ, ինստիտուցիոնալ թշնամանքով, խրախուսվող ու անպատիժ հանցանքներով, որոնք ուղղված են նաև ողջ աշխարհի հայության դեմ: Սա հենց պահանջում է Ադրբեջանից անկախ պետականության առկայություն` որպես Արցախի բնիկ ժողովրդի` հայերի պաշտպանության երաշխիք:
Հանուն մեր հերոսների արյան, վաղվա պաշտպանված օրվա, մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։
Մենք պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։ Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).