Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի
Հայաստանը ողջունում է երկրում իրանական արտադրության ավտոմեքենաների գործարան կառուցելու ծրագրերը։ Այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) ղեկավար Ալիռեզա Փեյման-Փաքը, գրում է Mehr-ը։
Իրանցի պաշտոնյան երկուշաբթի հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ։ Կողմերը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գծի կառուցումը և կենցաղային ու էլեկտրատեխնիկայի արտադրության գծով համատեղ գծի կառուցումը։
Փեյման-Փաքը հայտնել է, որ Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի՝ նպատակ ունենալով ապրանքներ արտահանել Եվրասիական տնտեսական միություն։ Նա նշել է, որ հոկտեմբերի կեսերին Իրանի բարձրաստիճան առևտրատնտեսական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ իրանական առևտրի կենտրոն բացելու համար՝ հույս հայտնելով, որ Հայաստանում ավտոարտադրական գործարանի գործարկումը կծառայի երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).