Ընդդիմադիր պատգամավորներին ՊՆ-ն արգելում է այցելել եռամսյա վարժական հավաքների անցկացման վայրեր
ՀՀ պաշտպանության նախարարությունն արգելել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին այցելել եռամսյա վարժական հավաքների անցկացման վայրեր։
NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանն ասաց, որ նախարարության այդ որոշումն անտրամաբանական է, որովհետև իրենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամներ են և իրենց պարտականություններից մեկը վերահսկողական ֆունկցիաների իրականացումն է.
«Այդ վերահսկողական ֆունկցիան կարող է իրականացվել հատկապես անմիջական այցերի միջոցով։ Պաշտպանության նախարարության արգելքներն ուղղակի նպատակ ունեն քողարկելու այն իրական իրավիճակը, որն առկա է առաջնագծում, ինչը կապված է զորքերի հետ։ Ի հակառակ սրան՝ իշխանության ներկայացուցիչները զորամասեր մեկնելու որևէ արգելք չունեն»։
Պատգամավորի դիտարկմամբ՝ արգելքի նպատակը նաև վերջին ժամանակներում եռամսյա հավաքների մասնակիցներից մի քանիսի մահվան դեպքերն են. «Իրականության առկա իրողությունների, ստեղծված իրավիճակի քողարկման նպատակ ունեցող հարց է»։
Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ է գերատեսչությունը թույլ տվել պատգամավորներին այցելել մարտական դիրք, Աբրահամյանը պատասխանեց.
«Մեկ զորամասի մեկ մարտական դիրք այցելելու թույլտվություն է եղել։ Այն դեպքում, երբ մեկ դիրք այցելելով՝ պատկեր ստանալը հնարավոր չէ։ Մեկ այցելություն էլ եղել է հունվարին՝ բանակի կազմավորման օրը, այդ օրը քաղաքական իշխանությունից բազմաթիվ դեմքեր պետք գնային և այդ իրավիճակում ուղղակի չէին կարող մեր մուտքն արգելել»։
Այս թեմայի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև Գեղամ Մանուկյանը։ Նա նշել է, որ տևական ժամանակ է՝ պաշտպանության նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին այցելել մարտական հենակետեր, զորամասեր և առաջնագիծ։ «Դրան հակառակ, իշխանական պատգամավորների ֆոտոսեսիաների համար զորմասերը միշտ բաց են ու հասանելի։ Ի դեպ, երկարամյա այս հավաքի հետ կապված պաշտպանության նախարարության ստորաբաժանումներից արդեն երկրորդ մերժումն եմ ստանում։ Ավելի վաղ, մինչև հավաքը, հաշվի առնելով, որ որդուս ևս ծանուցագիր էր եկել, իսկ նա գտնվում է անազատության մեջ, դիմել էի՝ ինձ զորակոչելու խնդրանքով։ Հատուկ շեշտել էի, որ պատգամավոր լինելուս հանգամանքը հաշվի չառնեն։ Բայց կրկին ստացել էի մերժում, ուշադրություն՝ ԱԺ պատգամավոր լինելուս պատճառաբանությամբ։ Թերևս Սուրեն Պապիկյանն իր մերժման համար ունի հիմնավոր վախ՝ այս եռամսյա հավաքը սովորական չէ, ունի քաղաքական պատճառներ ու հավաքի վայրերում կարելի է տեսնել հարյորավոր մեր հայրենակիցների, որոնց ծանուցագիր էր ուղարկվել, քանի որ նրանք մասնակցում էին Դիմադրության շարժմանը, համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանուկյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.