Թուրքիան դժգոհել է Անկարայի և Աթենքի տարաձայնությունների վերաբերյալ ԵՄ-ն և Չեխիայի դիրքորոշումից
Թուրքիան դժգոհություն է հայտնել Անկարայի և Աթենքի միջև առկա տարաձայնությունների վերաբերյալ Եվրամիության և Չեխիայի դիրքորոշման կապակցությամբ։ Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ ԵՄ-ի և Պրահայի հայտարարություններն այս հարցում «ոչ մի նշանակություն և արժեք չունեն»։
Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Թանյու Բիլգիչն ասել է, որ Հունաստանին ԵՄ-ի «միակողմանի աջակցությունը» «հակասում է» միջազգային իրավունքին։
Մեկնաբանությունները հաջորդել են Աթենքին ուղղված Էրդողանի սպառնալիքներին, որ Թուրքիան կարող է գիշերը հարձակվել, եթե Աթենքը շարունակի «ռազմականացնել Թուրքիայի ափերի մոտ գտնվող կղզիները»:
Չեխիայի ԱԳՆ-ն Էրդողանի խոսքերն «անընդունելի» է անվանել։
«Էգեյան և Միջերկրական ծովի հակամարտություններում Եվրամիության անվերապահ աջակցությունը Հունաստանին՝ անդամակցության համերաշխության հիման վրա, հակասում է թե՛ ԵՄ սեփական օրենսդրությանը, թե՛ միջազգային իրավունքին»,- ասել է Բիլգիչը։ «Դա վերաբերմունք է, որը փայփայում է Հունաստանին, խրախուսում է լուծումների բացակայությունը և աջակցում է մաքսիմալիստական պահանջների Հունաստանի ձգտումներին»:
Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի վճռականորեն պաշտպանել իր «օրինական» իրավունքներն ու շահերը Էգեյան և Միջերկրական ծովերում։
Բիլգիչն ասել է, որ եթե Պրահան ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել, ապա Թուրքիա-ԵՄ հարաբերությունները «պետք է զերծ մնան հույների և կիպրացիների նեղմիտ վետոյից, որը խանգարում է ԵՄ-ի համերաշխությանն ու ընդհանուր շահերին»։
Նշենք, որ Էրդողանը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին։ «Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասացի, ցանկացած պահի կարող է հարված լինել»,- ասել է Էրդողանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.