Սերգեյ Համբարձումյան․ Ռուբեն Վարդանյանն անում է այն, ինչ հուշում են նրա փորձը
NEWS.am-ի խմբագրությունը նամակ է ստացել «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանից։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Հիմա Հայաստանում մեծ մասամբ հայրենասիրությունը խիստ և պոպուլիստաբար քննադատվում է։ Ընդ որում, քննադատները, որպես կանոն, վատ կրթված, անհաջողակ, իրենց մասին մեծ կարծիք ունեցող և բարձրագույն կրթության դիպլոմով մարդիկ են, որոնք համոզված են, որ կա միայն մեկ ճիշտ կարծիք և դա իրենց կարծիքն է։ Ցավոք, նրանց մեջ կան նաև կրթված մարդիկ։
Կուզեի նշել, որ Հայաստանում կան շատ հայրենասերներ, որոնք ամեն օր դա ապացուցում են՝ չհավակնելով գնահատականի ու գովեստի, հատկապես՝ սկսած 1988-ից մինչ այսօր, և նրանց մեծ մասը երիտասարդներ են։
Հատկապես պետք է նշեմ երիտասարդության հայրենասիրությունը, և ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ։
Վերջին ժամանակներս Հայաստանի բարձր կրթվածությամբ, կուլտուրական, հաջողակ զավակներից մեկը՝ բարերար Ռուբեն Վարդանյանը, որոշել է տեղափոխվել ու ապրել Արցախում։ Նպատակը արցախցիներին ամեն կերպ աջակցելն ու նրանց սատարելն է՝ համայն հայությանն ուղղված կոչով՝ հնարավորինս շատ ներդրումներ կատարել Արցախում, պարտադիր չէ զուտ ֆինանսական։
Եթե չեք ուզում լսել նրա կոչերը, գոնե պարզապես լռեք, չէ որ քեզ կուլտուրական մարդ եք համարում։
Ռուբենն անում է այն, ինչ հուշում են նրա փորձը, գիտելիքները, հնարավորությունները, և կարևորը՝ խիղճը։
Արցախում լավ տունը մոտ 40 000 ԱՄՆ դոլար արժե։ Խորհուրդ եմ տալիս աջակցել Արցախի ժողովրդին՝ տներ կառուցելու, փոքր բիզնես ստեղծելու, կրթության, գյուղատնտեսության, բժշկության հարցերում, և կարևոր չէ Ռուբենի հիմնադրամի միջոցով, թե ոչ։
Սա հատկապես վերաբերում է ղարաբաղցիներին, որոնք վատ չեն ապրում Հայաստանում։
Գուցե Ռուբենի կոչը մեզ մի քիչ համախմբի, և մենք մի քիչ բարի դառնանք։
Շնորհակալություն, Ռուբեն ջան։
Դու երբեք կանխատեսելի չես եղել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am