ԳԱՂՏԱԳՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՈՒՄ, ԿԱՄ՝ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՄԱՆԱԼ…
Ո՞ւր է գնում «բռնագանձվածը»
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը ակտիվորեն կիրառվում է գործնականում և արդեն բազմաթիվ հարցեր է հարուցել: Դրանցից գլխավորը՝ ինչո՞ւ իշխանությունը չի հրապարակում օրենքի շրջանցումով ձեռք բերված սեփականության մասին տեղեկությունները։ Փաշինյանը ժողովրդին խոստացել էր վերադարձնել ամեն ինչ՝ մինչև վերջին լուման, մինչդեռ հընթացս պարզվեց, որ ժողովուրդը նույնիսկ չգիտի, թե ինչ տեսք ունի բռնագանձման ենթակա սեփականությունը։
Եթե ժողովուրդը չգիտի, թե ինչ սեփականության մասին է խոսքը, ապա ինչպե՞ս իմանա, թե ուր գնաց «բռնագանձվածը». պետական գանձարան, թե՞ Փաշինյանի ծառայանու գրպանը։ Հիշեցնեմ, որ առ այսօր ոչ ոք չգիտի, թե ուր կորավ Սաշիկ Սարգսյանի 30 մլն դոլարը…
Օրերս ռեժիմը պաշտոնապես հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների ունեցվածքի բռնագանձման մասին, բայց չմանրամասնեց, թե ինչ ունեցվածքի մասին է խոսքը: Երբ սեփականազրկման մասին օրենքը դեռ քննարկման փուլում էր, ամենից հաճախ խոսում էին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան մասին՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ գտնվող նախկին զբոսայգու հարակից տարածքում։
Մեր հայրենակիցներից շատերին է ծանոթ առանձնատունը, որի ճակատամասը կրկնում է խորհրդարանի շենքի ճակատը։ Հովիկ Արգամիչը, հիշեցնեմ, ԱԺ խոսնակն էր, հետո դարձավ վարչապետ, իսկ հրաժարականից հետո լքեց ոչ միայն կառավարությունը, այլև Հանրապետական կուսակցությունը, որի շնորհիվ առաջ էր գնացել և դարձել բարձրագույն էշելոնի նոմենկլատուրա։ Փաշինյանի խունտայի կողմից իշխանության զավթումից հետո նախկին վարչապետի հարազատ եղբայրը՝ Հենրիկ-Ջոնիկ Աբրահամյանը, քիչ էր մնում բանտ ընկներ։ Նրան պատկանող օբյեկտը խուզարկելիս գտել էին ինչ-որ զենք. արդյունքում փաշինյանական լրատվամիջոցները միանգամից հայտարարեցին, թե դա հենց այն զենքն է, որից օլիգարխների ավազակախմբերը կրակել են 2008թ. մարտի 1-ին։ Ավելի ուշ պարզվեց, որ դա այն զենքը չէ, և Աբրահամյանների մասին մոռացան մինչև 2020 թվականը։
Բացառված չէ, որ այդ մոռացությանը նպաստեցին Հովիկ Արգամիչի և Գագիկ Ծառուկյանի խնամիական կապերը (նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ամուսնացած է օլիգարխի դստեր հետ), Ծառուկյանի մյուս դուստրն ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի որդու հետ, իսկ Սուքիասյանը Փաշինյանի մտերիմ անձն է։ 2020-ին Աբրահամյանի առանձնատան մասին հիշեցին, կրկնեմ, բռնագանձման մասին օրենքի ընդունման կապակցությամբ, ընդ որում նույնիսկ ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներում վիճում էին, թե ռեժիմի պարագլխի թիմակիցներից ում դա բաժին կընկնի…
Ի՞նչ հիմնավորմամբ է առանձնատնից հանվել կալանքը
2021թ.հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում Հովիկ Արգամիչի կլանը աջակցություն ցուցաբերեց Փաշինյանի կուսակցությանը։ ԶԼՄ-ներում, սակայն, շրջանառեցին այն վարկածը, թե Աբրահամյանը Արարատի մարզում աշխատում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա «Հայաստան» դաշինքի օգտին։ Այդ վարկածը տարածեցին հատուկ այն դեպքի համար, եթե դաշինքն առաջինը հասնի վերջնագծին։
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՐՏԱՀՈՍՔԻՆ ՀԱՎԱՏԱՑ ՄԻԱՅՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ։ Ըստ լուրերի՝ նա նույնիսկ նեղացել է «խնամուց» այն բանի համար, որ վերջինս սատարել է ոչ թե ԲՀԿ-ին, այլ Քոչարյանի գլխավորած դաշինքին։ ՔՊ-ին ցուցաբերած աջակցությունը չփրկեց Հովիկ Արգամիչին քրեական հետապնդումից։ Նրան ներկայացված բոլոր մեղադրանքները, այդ թվում ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը (Քր.օր. 309-րդ հոդվաի 1-ին մաս) և ապօրինի մասնակցությունը ձեռնարկատիրական գործունեությանը (Քր.օր. 310-րդ հոդված), ուժի մեջ են, սակայն անդրադառնամ առանձնատանը, քանի որ ընթերցողներին ամենից շատ հետաքրքրում է այդ հոյակապ շենքի ճակատագիրը։
Մինչև հիմա անհասկանալի է, թե ինչ հիմքով են Աբրահամյանին թույլ տվել շտապ կարգով՝ 2 շաբաթվա ընթացքում վաճառել կալանքի տակ գտնվող առանձնատունը։ Միաժամանակ լուրեր տարածվեցին, որ վաճառքը զուտ ձևականություն էր՝ բռնագրավումից խուսափելու նպատակով։ Առանձնատունը պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերոնշյալ գործով անցնում էր որպես իրեղեն ապացույց։
Անցած տարի Աբրահամյան ամուսինները դիմել են դատարան՝ շինությունը կալանքից հանելու համար, և դատարանը նրանց պահանջը բավարարել է։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը կադաստրին տեղեկանք է տվել այն մասին, որ առանձնատան վաճառքի համար ոչ մի խոչընդոտ չկա։ Քննիչից գործը վերցրել են, իսկ գլխավոր դատախազությունը կրկին կալանք է դրել։
Օդում կախված է մնում հետևյալ հարցը. իսկ ի՞նչ եղան այն միլիոնավոր դոլարները, որ վճարել է գնորդը: Բնականաբար, Աբրահամյանը հայտարարեց, թե ծրագրում է գումարը ստանալ մաս-մաս, իբր՝ այդ առնչությամբ կա առքուվաճառքի համապատասխան պայմանագիր։ Գնորդի անունը ջանադրաբար թաքցնում էին, սակայն ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին ոմն գործարարի մասին՝ Խաչատուր Սուքիասյանի մերձավոր շրջապատից…
2019թ. քրեական գործ է հարուցվել Աբրահամյանին պատկանող 15 հողատարածքների առնչությամբ։ Խոսքը նրա հայրենի Մխչյան գյուղում, ինչպես նաեւ Դիլիջանում և այլ վայրերում գտնվող հողատարածքների մասին է։
Հրայր Թովմասյանի «անասելի հարստությո՞ւնը»
Հիմնավոր կասկածներ կան, որ այդ հողատարածքներն Աբրահամյանին են անցել տենդերի և սեփականաշնորհման այլ կանոնների շրջանցումով։ «Ազդարար» համակարգով պաշտոնական ծանուցումները օրենքի շրջանցմամբ ձեռք բերված գույքի բռնագանձման մասին լիակատար պատկերացում չեն տալիս օտարման ծավալների և բռնագրավված գույքի հետագա ճակատագրի մասին: Քաղաքացիներն իրավունք ունեն իմանալ, թե ինչ է թալանվել, ում կողմից և ինչ հանգամանքներում, սակայն ռեժիմի պարագլուխն այդ հարցում էլ խաբեց ժողովրդին։
Օրենքի կիրառման պրակտիկայի հետ կապված հիմնավոր կասկածներ են առաջանում, որ բռնագանձման գործընթացը գաղտնի է պահվում, որպեսզի սեփականության մի մասն աննկատ կողք դրվի, իսկ դրա իրացումից ստացված միջոցները հայտնվեն Փաշինյանի մտերիմների գրպաններում:
Իշխանությունը զավթելուց հետո գունավոր այլանդակության հայկական ծաղրապատկերի առաջնորդը խոսում էր կյանքի նախկին տերերի կողմից հանցավոր ճանապարհով կուտակված «անասելի հարստությունների» մասին։ Ուրեմն ինչո՞ւ են այսօր այդ «անասելի հարստությունները» գաղտնի պահում։ Ինչո՞ւ է նախկին բարձրաստիճան անձանց շրջանակը, որոնց ունեցվածքը ենթակա է բռնագրավման, այդքան սահմանափակ։ Ինչո՞ւ այդ շրջանակում չընդգրկվեց, օրինակ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որին կալանավորումից հետո ազատ արձակեցին առանց որևէ մեկնաբանության։
Լրատվամիջոցներն այդ առիթով գրել են, որ Խաչատրյանը 300 մլն դոլար փրկագին է վճարել ազատության դիմաց։ ԱՄՆ-ում նրան պատկանող պալատների խորապատկերին այդ գումարը ծիծաղելի է թվում, իսկ փրկագնի մասին տեղեկությունները ոչ ոք չի հերքել։ Դժվար թե տվյալ դեպքում կիրառված լինի օրենքի հոդվածը գույքի կամավոր հանձնման մասին՝ 25%-ի պահպանումով...
Մինչ օրս քաղաքականացված հանրությունը հարց է տալիս, թե ի՞նչ հիմքով Գագիկ Ծառուկյանին ազատեցին բանտից, չէ՞ որ միջնորդությամբ խորհրդարան էր դիմել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Խոսքը ընտրակաշառքների մասին էր՝ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում: Մեղադրանքը կառուցվում էր ենթադրյալ կաշառվողների ազգանուններով թղթի կտոր վրա՝ առանց կնիքի և ստորագրության, սակայն Ծառուկյանին կալանավորեցին, որոշ ժամանակ պահեցին բանտում և ազատ արձակեցին առանց որևէ մեկնաբանության: ԲՀԿ առաջնորդը գործադիր և դատական իշխանության մեջ բարձր պաշտոններ չի զբաղեցրել, բայց եղել է պատգամավոր, որին հաճախ են մեղադրել պատգամավորական լիազորությունները ձեռնարկատիրական գործունեության հետ համատեղելու մեջ։
Ինչո՞ւ են սեփականազրկողները կենտրոնացրել ուշադրությունն այն առանձնատան վրա, որի պատկանելությունը վերագրում են Սեյրան Օհանյանին, թեև այդ առնչությամբ կան պաշտպանության նախկին նախարարի հրապարակված պարզաբանումները, բայց «չեն նկատել» Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի շքեղ առանձնատունը։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Մարդու իրավունքների պաշտպան եղած ժամանակ իր զեկույցում գրել է, որ ՍԴ-ում կաշառքների չափը կազմում է 50 հազար դոլար։ Մկրտումյանի ունեցվածքը «չեն նկատել», փոխարենը որոշել են առգրավել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, իսկ այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի ունեցվածքը՝ նախկինում ներկայացված մեղադրանքների հիման վրա։
Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի դատավոր Թովմասյանի, նրա կնոջ ու երկու դուստրերի «անասելի հարստությունը»։ Հիշում ենք, որ նրա հոր հին ու համեստ տանը ԱԱԾ-ի անցկացրած խուզարկությունը ոչինչ չտվեց, թեև փնտրում էին առանձնակի եռանդով, հատկապես ձեղնահարկում…
Բռնագանձման մասին օրենքի գործնական կիրառումը բազմաթիվ հիմնավոր կասկածների տեղիք է տալիս։ Ժողովուրդն ուզում է իմանալ «անասելի հարստությունների» ճակատագիրը մինչև վերջին լուման, իսկ ռեժիմը գաղտնի է պահում «բռնագանձվածը»։ Ինչո՞ւ Նիկոլը ցույց չի տալիս այն, ինչ «վերադարձնում է ժողովրդին»։ Այն մասին, որ այդ օրենքն օգտագործվում է որպես ճնշման միջոց Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ, գրվել է բազմիցս, ուստի կրկնելն իմաստ չունի…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:35
Политическое собрание в Горисе подтвердило подозрения относительно нездоровой обстановки внутри руководящего органа ГД. Уже более недели до СМИ доходят сведения о том, что Пашинян недвусмысленно дал понять, что каждый член ГД в законодательной и исполнительной власти обязан посвятить остаток лета предвыборной агитации. Он призвал включиться в подготовку к осеннему политическому сезону и выборам 7 июня 2026 г. После политического собрания в Горисе и до последних дней продолжают поступать сведения о жестком предупреждении, которое главарь правящей верхушки адресовал своим соратникам. Разумеется, мы не можем опубликовать большую часть этих сведений по причине отсутствия у нас соответствующих доказательств, однако есть все основания, чтобы судить об обстановке в руководстве ГД, которая сильно попахивает страхом и шантажом.
-
2025-07-19 10:09
Во времена начальника управления МВД по уголовным наказаниям Мушега Сагателяна (по прозвищу "Костолом") было известно, что в полиции задержанных и арестованных по политическим мотивам избивают, а в СНБ не бьют. Традиции, как ни странно, сохраняются, если не считать, что в СК при Аргишти Кярамяне на допросах "политических" арестованных подвергали пыткам и истязаниям, о чем указано в докладе Хельсинской инициативы за 1 полугодие 2024 г.
-
2025-07-17 09:55
Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.
-
2025-07-14 09:39
Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.