Սիմոնյան․ Տարվա վերջում ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը կմտնի ԱԺ խորհուրդ
Դա նախագիծ չէ, օրենքի պահանջ է, ըստ որի, եթե լրանում է պատգամավորների անհարգելի բացակայությունների թույլատրելի չափը, հարցը մտնում է օրակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցին:
«Պետք է նստաշրջանն ավարտվի, դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին: բայց ես վստահ եմ, որ իրենք փորձելու են ինչ-որ ձևով կա՛մ բժշկի թուղթ ներկայացնել, կա՛մ ինչ-որ ձևով գալ ու մասնակցություն ապահովել, իբր, իրենց օրակարգով, դա էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում: Տարվա վերջում, ըստ տվյալների, հարցը կմտնի ԱԺ խորհուրդ ու որոշում կկայացվի», - ասաց ԱԺ նախագահը:
Նա նշեց, որ խնդիրը գալիս է ընդդիմության որդեգրած հռետորաբանությունից ընտրությունների ժամանակ, հետագայում ևս փորձեցին մի հարց բերել օրակարգ, որը ևս չստացվեց: մենք կառուցողական ենք եղել և չենք զրկել իրենց մանդատներից, թեև կարող էինք հարցն ուղարկել ՍԴ: Բավարարվել ենք զուտ 1-2 պաշտոնից զրկելով, նաև քաղաքական գործչին ոչ վայել պահվածքի պատճառով:
Մենք այս հարցը քննարկել ենք, տարբեր կարծիքներ են հնչել: Նաև կարծիք է եղել ձեռք մեկնել և հնարավորություն տալ վերադառնալու, բայց ինքս անձամբ դեմ եմ եղել: Մեջներից երևի ամենաճիշտն իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա:
Ես տրամադրված եմ այնպես, որ որևիցե քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս: Վստահ եմ՝ հաջորդ անգամ մեր խմբակցությունը ավելի խիստ վերաբերմունք կդրսևորի», - ասաց Սիմոնյանը:
Նա, սակայն, հայտարարեց, թե պատրաստ են ծափահարություններով ընդդիմադիրներին ընդունել ԱԺ դահլիճ. «Մենք իրենց ծափահարություններով ճանապարհեցինք դահլիճից ու պատրաստ ենք ծափահարություններով իրենց ընդունել դահլիճ: Իրենք այլընտրանք չունեն: Իրենք լուսանցքում են հայտնվել ու ներսում ունեն լուրջ քննադատություն ու լուրջ քննարկում: Մի մասն ասում է՝ «եկեք վերադառնանք», մի մասն ասում է՝ «որ վերադառնանք, շատ վատ կլինի մեզ»: Եթե մինչև տարվա վերջ իրենք չվերադառնան ու կոնկրետ պատգամավորների բացակայությունների չափն անցնի թույլատրելին, վստահ եմ՝ Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կկայացնի, որ իրենց կփոխարինեն այն պատգամավորները, որոնք հասկանում են, որ պատգամավորն Ազգային ժողովում աշխատելու համար է», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ նդդիմությունը փողոցում մնացել է միայնակ, այլընտրանք չունեն և պետք է վերադառնան դահլիճ. «Ո՞րն է իրենց օրակարգը: Երբ մենք, օրինակ, դատավոր ենք ընտրում, սահմանների վերաբերյալ օրենք ենք ընդունում դա իրենց հետ կապ չունի՞: Ո՞րն է իրենց օրակարգը, նախկին իշխանավորներին քրեական հետապնդումներից փրկե՞լն է իրենց օրակարգը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 05:55
Причиной смерти Папы Римского Франциска стали инсульт и его последствия, заявил глава Управления здравоохранения и гигиены Ватикана Андреа Арканджели.
-
2025-04-22 05:52
Глава комитета Госдумы РФ по труду, социальной политике и делам ветеранов Ярослав Нилов разработал законопроект, который ограничивает двумя годами максимальное число попыток для тестирования детей мигрантов на знание русского языка. Текст законопроекта, который будет в ближайшее время внесен в Госдуму, есть в распоряжении ТАСС.
-
2025-04-21 19:42
Армянские школьницы завоевали четыре бронзовые медали на 14-й Европейской математической олимпиаде для девочек (EGMO), проходившей в Приштине, Республика Косово, сообщает Минобразования Армении.
-
2025-04-21 19:38
Армянский супертяжеловес Вараздат Лалаян выиграл золото чемпионата Европы по тяжелой атлетике в Кишиневе.