Բանակցությունների հեռանկար չկա. Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ վարելու համար ներկայումս նախադրյալներ չկան, գրում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա։ Զրույցի ընթացքում Մակրոնը կոչ էր արել շուտափույթ անցնել Ուկրաինայի հետ երկխոսությանը։ Իր հերթին, Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ, որը «վերջնագրեր է դնում»։
«Ներկայումս մենք բանակցությունների որևէ հեռանկար չենք տեսնում և շարունակում ենք հայտարարել նման բանակցությունների համար նախադրյալների բացակայության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլն այժմ տեսնում է նման բանակցությունների հնարավորություն, և արդյոք դրանք անհրաժեշտ են։
Խոսելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ այժմ դրա համար նախադրյալներ չկան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.