Սիմոնյան․ Վարչապետը ժամը 11-ին կգա Ազգային ժողով և ելույթ կունենա
Տեղյակ եք, որ այս գիշեր ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ուղղությամբ. մենք ունենք նաև զոհեր ու վիրավորները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
«Ստեղծված իրավիճակում թե մեր ժողովուրդը, թե քաղաքական ուժերը պետք է լինենք մաքսիմալ միասնական: Այս իրավիճակում մենք չենք կարող քաղաքական և այլ տարաձայնությունների տեղ տալ: Մեր համաքաղաքացիներին եմ ուզում դիմել՝ որևէ ձևով խուճապի չմատնվել, մենք շատ բարդ իրավիճակում ենք գտնվում: Խնդրում եմ որևէ ձևով թե ապատեղեկատվությանը, թե տարբեր տարածվող լուևրերին տեղիք չտալ, դրանք չտարածել, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
Տեղեկացնեմ նաև, որ օգտվելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրագրված 98-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ես ներկայացնելու եմ ԱԺ հայտարարության նախգիծ ադրբեջանական հրձակման վերաբերյալ, և կխնդրեմ նաև իմ գործընկերոջը՝ Վլադիմիր վարդանյանին, որ հայտարարության տեքստը ներկայանցի, որը մենք կքննարկենք:
Ժամը 11-ին այստեղ կգա ՀՀ վարչապետը, որին դուք հնարավորություն կունենաք թե հարցեր ուղղել, թե վարչապետը ելույթ կունենա ու կներկայացնի իրավիճակն այդ պահի դրությամբ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին և նշվել, որ տեղի ունեցածը և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,– հայտարարել է ՊՆ–ն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.