Մարզպետ․ Գեղարքունիքում ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է
Գեղարքունիքի մարզում ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Որտեղ գնահատվել է, որ տարհանման անհրաժեշտություն կա, ժողովուրդը տարհանվել է, իսկ որտեղ գնահատվել է, որ ժողովրդին ապաստարաններ տեղափոխելու խնդիր կա, տեղափոխել ենք ապաստարաններ»,– ասաց մարզպետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: Հավելենք նաև, որ ադրբեջանական հրետակոծության հետևանքով Սոթքում երկու կանայք բեկորային վիրավորումներով տեղափոխվել են Մարտունիի բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ասել էր, որ Սոթքում ադրբեջանական հրետանակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներ ու պատուհաններ էլ վնասվել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.