Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա. զոհված զինծառայողների հարազատները` Փաշինյանին
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները վրդովված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, թե պետք է դադարեցնել սուգը և սկսել հպարտանալ զոհվածներով։
Մասնավորապես, զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը, նշեց, որ զոհվածների հարազատներն ու ծնողներն այլևս չեն պատրաստվում հանդուրժել «իշխանությունների ցինիկ հայտարարությունները»։
«Եթե որևէ մեկը կարծում է, որ ծնողի համար հպարտություն է երեխա կորցնելը, ապա ես շատ ցավում եմ, ցանկանում եմ նրան այն ծնողների կյանքը, որոնց հիմա այստեղ տեսնում եք։ Թող իր կաշվի վրա զգա և հպարտանա»,- ասաց նա։
Մանասյանն ընդգծեց, որ ծնողները գիշերել են ԱԺ շենքի մոտ։ Նա քաղաքացիներին հորդորեց համախմբվել և աջակցել իրենց։ Միաժամանակ նա նշեց, որ մասնակիցներից ոչ մեկը չի ցանկանում ղեկավարել ընդդիմադիր շարժումը, ուստի պահանջում են, որ իշխանության դեմ համախմբվեն և պայքար սկսեն 1–ին, 2–րդ և 3–րդ նախագահները։
Ծնողների հետ հանդիպման էր եկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ծնողների` շարժում ձևավորելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու պահանջը։
«Մենք երբեք ծնողներին մենակ չենք թողել և բոլոր դեպքերում աջակցել ենք: Նրանց պահանջը կքննարկենք, որոշում կկայացվի։ Ինչ վերաբերում է իմպիչմենտին, մենք պատրաստվում ենք այնպիսի քայլերի գնալ, որոնք իրատեսական կլինեն և արդյունք կտան»,- ասաց պատգամավորը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.