2570 մարդ տեղահանվել է, 4-ը` վիրավորվել. ՄԻՊ-ն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքները
Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը։ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրականացրած փաստահավաք առաքելության տվյալները։
Դրանց համաձայն` Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով քաղաքացիական վիրավորների թիվն այս պահին 4-ն է, նրանցից երկուսին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոցում։
Ընդհանուր առմամբ ադրբեջանական հարձակումից մինչ այս պահը առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։ Տեղահանվածների գերակշիռ մասը կանայք են, երեխաներ, տարեցներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք։
«Նշված համայնքների երեխաները, բացի տեղահանմանն ու հոգեբանական դժվար իրավիճակին, զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորությունից»,– ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել էին շտապօգնության տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքեր։ Մեծաթիվ ապացույցներ են հավաքագրվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքների՝ տների, հաղորդակցության, էլեկտրականության ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքները հրետակոծելու ու խափանելու վերաբերյալ։
Հատկապես շատ են ավերածությունները Սոթք, Կութ, Քարաշեն, Վերիշեն համայնքներում, համանման փաստեր են հավաքագրվել նաև Գեղամասար, Աղիտու, Սրաշեն ու Նորավան համայնքներում։
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով հրդեհներ են բռնկվել մի շարք համայնքներում, հատկապես՝ Սոթքում և Ջերմուկ քաղաքի անտառային հատվածներում՝ ավելի քան 9 հա տարածք։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).