Последние новости

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-2-ԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼ

Փաշինյանը ագրեսիայի մասին տեղյակ է եղել և՛ 2020թ. սեպտեմբերի 27-ին, և՛ 2022թ. սեպտեմբերի 13-ին

Սեպտեմբերի 13-ի գիշերն Ադրբեջանի սկսած ագրեսիան 10 օր առաջ ծանուցեց անձամբ պաշտպանության նախարարը՝ տիրաժավորելով սուտը հայկական դիրքերից գնդակոծությունների մասին։ Պատգամավոր Վիգեն Խաչատրյանը իրազեկել է հասարակայնությանը, որ առաջիկա ագրեսիայի հարցը ՔՊ խմբակցությունը Փաշինյանի հետ քննարկել է սեպտեմբերի 13-ից մեկ շաբաթ առաջ:

Հարց. ինչո՞ւ ընդ որում հակառակորդին հաջողվեց միանգամից շարքից հանել հակաօդային համակարգերը Գորիսի մմերձակայքում։ Ինչո՞ւ կրկնվեց Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատմությունը, երբ կետային հարվածներով միանգամից շարքից հանվեց ՀՕՊ համակարգը։ Այսօր շատերն են հարց տալիս. անվտա՞նգ է արդյոք Հայաստանի երկինքը։

Փաշինյանը, ինչպես հայտնի է, խոստովանել է, որ 2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի մասին իրեն հայտնի է եղել սեպտեմբերի 24-25-ին՝ հետախուզության հաղորդումներից։ Այն մասին, որ 2021թ.մայիսի 12-ից բռնազավթված 40 քառ. կմ-ին սեպտեմբերի 14-ի դրությամբ ավելացել է ևս 10 քառ. կմ տարածք, հայ հասարակությունը իմացավ չորեքշաբթի օրը՝ պատգամավորների հարցերին նրա պատասխաններից:

40 քառ. կիլոմետրը բռնազավթվել է Փաշինյանի լուռ թողտվությամբ

Ինքնիշխան Հայաստանի 40 քառ. կմ տարածքը բռնազավթվեց 2021թ.մայիսի 12-ին զավթիչների ներխուժման արդյունքում: Դա տեղի ունեցավ Փաշինյանի լուռ թողտվությամբ։ Նրա համաձայնությամբ՝ մայիսի 17-ին, ռուս զինվորականների մասնակցությամբ բանակցությունների արդյունքներով, Սև լճի շրջանում զավթիչներին հատկացվեց 4 դիրք՝ չուրաքանչյուրում 60-ական մարդ անձնակազմով: Այդ դիրքերից այսօր թիրախավորված գնդակոծում են հայ համայնքները, իսկ այն ժամանակ կապիտուլյանտը հայտարարեց, որ չի կռվի Սև լճի 30 տոկոսի համար։ Իշխանասար և Ուղտասար ռազմավարական գագաթների համար էլ նա չկռվեց։ Երեկ Իշխանասարից տարհանել են գրեթե բոլոր բնակիչներին

Սյունիքի եվ Գեղարքունիքի սողացող բռնազավթման հետագիծը ամենայն մանրամասնությամբ հայտնի է «Գոլոս»-ի ընթերցողներին առաջին օրվանից մինչև նոյեմբերի 15-ը, երբ Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ խոստովանեց բռնազավթման փաստը։ Իսկ նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ դիրքային պատերազմը, երբ զավթիչներն օգտագործեցին ծանր զինտեխնիկա, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցավ զոհեր և վիրավորներ։ 2021թ.մայիսի 12-ից վարչախմբի պարագլուխը լռության էր մատնում բռնազավթման խնդիրը, այսօր զավթիչները կահավորված դիրքերից կրակ են բացում հայկական բնակավայրերի և դիրքերի վրա: Ագրեսիայի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին, նա հանկարծ հիշեց, որ Հայաստանը, պարզվում է, բռնազավթված է դեռևս անցած տարվա մայիսի 12-ից։

Սոթք-Խոզնավար ներխուժմանը, հիշեցնեմ, հաջորդեց դիմումը ՀԱՊԿ-ին՝ ռազմական օգնություն չենթադրող հոդվածով, այս անգամ դիմումը ներկայացվել է 4-րդ հոդվածով, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ կազմակերպության անդամ մի երկրի դեմ ագրեսիան գնահատվում է որպես ագրեսիա ՀԱՊԿ բոլոր պետությունների դեմ։

Մինչ օրս ռեժիմը թաքցնում է այն փաստը, որ 2021թ.մայիսի 12-ին հայ զինվորականներին հրաման է տրվել չկրակել, հայ զինվորականների և ադրբեջանցի զավթիչների միջև շարունակ ձեռնամարտեր են տեղի ունեցել: Մայիսի 12-ից ի վեր զավթիչները սպանել են հայ զինվորներին, գերեվարել նրանց, առևանգել անասուններին, հրկիզել արոտավայրերը, ծեծել խաղաղ բնակիչներին, հսկողության տակ վերցրել խմելու ջրի աղբյուրները։ Այս փաստերի մասին զեկուցում էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ռեժիմն այդ զեկույցներն անտեսում էր նույնիսկ այն ժամանակ, երբ զավթիչները կրակում էին Երասխի ուղղությամբ, այսինքն՝ մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա։

Այսօր խոսում ենք Ջերմուկի բնակիչների տարհանման մասին՝ որպես Քարվաճառի հանձնման օրինաչափ շարունակության, որտեղ հակառակորդն այս օրերին նոր ուժեր է կուտակում։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Կովսականից զորքերի դուրսբերումը պետք է հանգեցներ Կապանի գնդակոծմանը՝ ծանր սպառազինության կիրառմամբ։ Մի՞թե ընդդիմությունը չէր զգուշացնում, որ Բերձորից, Աղավնոյից և Սուսից հայերի գաղթին հաջորդելու է գաղթը սահմանամերձ համայնքներից։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Սոթք, Նորաբակ, Կութ, Գորիս համայնքներից տարհանել են կանանց ու երեխաներին։

2021թ. մայիսի 12-ի ներխուժումից հետո համայնքների բնակիչները Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետներից զենք էին խնդրում ինքնապաշտպանության համար, բայց տեղի իշխանությունը, ռեժիմի պարագլխի անմիջական ցուցումով, զենքի առգրավման ռեյդեր էր անցկացնում ՝ զրկելով բնակչությանը ինքնապաշտպանության հնարավորությունից: Առանց գեթ մեկ կրակոցի զավթիչների ներխուժումից հետո այդ ռեյդերը դարձան ևս մեկ հաստատում, որ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պայմանավորված պատերազմին հաջորդել է Հայաստանի տարածքի պայմանավորված զավթումը։

Զավթիչներին «արժանավայել» դիմավորելու համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ստացավ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին պաշտոնանկությունից հետո վերադարձրեցին հրազենի գործադրմամբ սպանության փորձի համար կալանավորված կրտսեր որդուն: Հարկավ, չէ՞ որ Մելիքսեթն այնքա՜ն համոզիչ էր ստում 2021թ. մայիսի 12-ին, թե 250 զինված ադրբեջանցիներ պարզապես մոլորվել են Սև լճի շրջակայքում։

Սյունիքի և Գեղարքունիքի սողացող բռնազավթման ընթացքում ԶԼՄ-ները շարունակ հարց էին տալիս Հայաստանի գրավյալ տարածքներում ադրբեջանցիների իրական թվաքանակի մասին, իսկ ռեժիմը լռություն էր պահպանում։ Փաշինյանը Հայաստանի տարածքի սողացող բռնազաթման մասին լռում էր մինչև նոյեմբերի 15-ը, երբ հարցը վերաբերում էր 40 քառ. կմ-ի, և խոսեց միայն երեկ, երբ 40 քառ. կմ-ին ավելացավ ևս 10 քառ. կմ տարածք։

Թաքնված ենթատեքստ

Բուն Հայաստանում և նրա սահմաններից դուրս շատերին չի լքում այն զգացողությունը, որ ագրեսիայի պատճառները չեն սահմանափակվում տարածքային պահանջներով։ Խորհրդարանական մեծամասնության կողմից Փաշինյանին հասցեագրված հարցերից ուղղակիորեն հետևություն է բխում, որ «ուսապարկերին» հուզում են ոչ այնքան շփման գծում մեր կորուստները, որքան ցանկությունը՝ հնարավորինս արագ արդիականացնելու այն հարցը, որ ՀԱՊԿ-ը մեզ ռազմական օգնություն չի ցուցաբերել, ուստի Հայաստանը պետք է լքի կազմակերպությունը։

Երբ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ արեց Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը՝ հրադադարի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար, վերլուծաբանները սկսեցին ենթադրություններ անել Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելու հավաքական Արևմուտքի ծրագրերի մասին։ Սերբիան, Մերձդնեստրը, Հայաստանը, Միջին Ասիան կօգտագործվեն որպես լրացուցիչ ճնշում Մոսկվայի վրա

Ենթադրությունը հաստատեց Մեծ Բրիտանիայի պառլամենտում հայ-բրիտանական բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութենի հայտարարությունը։ Նա ասաց, թե ագրեսիան նախապես ծրագրված էր, ընդ որում՝ ծրագրված Ռուսաստանի կողմից, Ուկրաինայի իրադարձություններից և Նորին մեծություն Եղիսաբեթ թագուհու հուղարկավորությունից ուշադրություն շեղելու համար: Ակնհայտ է, որ Ալիևն օգտվեց աշխարհում տիրող իրավիճակից, սակայն հաշվի առնելով, որ Փաշինյանի քաղաքականությունը մշտապես կառուցվել է ժողովրդի թիկունքում բանավոր պայմանավորվածությունների վրա, դժվար չէ ենթադրել, որ Ադրբեջանի ագրեսիայի մեջ առկա է ինչ-որ թաքնված ենթատեքստ։ Թեպետ, մարդկային մեծ կորուստների խորապատկերին դա արդեն այնքան էլ կարևոր չէ:

Եթե Փաշինյանը մնա իր աթոռին, ամենամոտ ժամանակներս ադրբեջանցիները կհասնեն Սևան ու Երևան։ Դա նույնքան ակնհայտ է, որքան այն, որ չորեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից Փաշինյանը հայտարարեց մի փաստաթուղթ ստորագրելու մտադրության մասին, որի համար իրեն կանվանեն դավաճան։ Խոսքը Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին է։ Նախքան սեպտեմբերի 14-ն էլ Փաշինյանի թիմակիցները Հանրային հեռուստաընկերության եթերում մշտապես հայտարարել են, թե «Հայաստանն ավելի կարևոր է, քան Արցախը»։ Երբ երեկ երեկոյան կառավարության և խորհրդարանի շենքի առջև հավաքվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, Փաշինյանը հայտարարեց, թե իրեն սխալ են հասկացել, և ստորագրելու ոչ մի փաստաթուղթ ինքը չունի։

Այն փաստը, որ Փաշինյանը նախապատրաստում է երկրորդ մեծ դավաճանությունը, արդեն ակնհայտ է հասարակության համարժեք մտածող հատվածի համար։ Թե կկարողանա արդյոք ժողովուրդը կասեցնել նրան, երբ երկրորդ կապիտուլյացիային մնում է մեկ քայլ, պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • НАЗВАЛ ЛИ АНДРАНИК КОЧАРЯН ГРАЧА АКОПЯНА И СИСАКА ГАБРИЕЛЯНА НАРКОБАРОНАМИ?
      2024-11-18 09:36

      Слухи о том, что глава оборонной комиссии Андраник Кочарян назвал шурина (брата жены) Пашиняна Грача Акопяна и его коллегу по фракции ГД Сисака Габриеляна наркобаронами, появились в СМИ незадолго до состоявшегося на днях ночного заседания правления ГД под председательством Пашиняна. После заседания были опубликованы ссылки на то, что по поводу упомянутого высказывания имеется звукозапись, однако в ходе заседания ее не прослушали, напротив, Пашинян призвал не нагнетать обстановку внутри партии, из чего следует вывод, что с Кочаряном разберутся по-тихому.

    • МЭР ОТЧИТАЛСЯ ЗА СДАЧУ ОБЪЕКТА
      2024-11-16 10:28

      От традиционной территории сквера у НИИ Математических машин (институт Мергеляна) отгородили 2 больших участка, обнесли строительными заборами, в щели заборов видны свалки мусора. Между отгороженными участками оставили узкий проход, по которому жители общины Арабкир могут перейти на другую сторону улицы. Оставшуюся часть парковой зоны застелили каменной плиткой, похоронив под ней бывшие дорожки, усыпанные гравием и щебнем. Вырубили многолетние деревья, а под теми, что уцелели, благодаря вмешательству жителей соседних домов, установили сомнительной привлекательности скамейки для отдыха. Сквер перестал быть сквером и стал каменным коридором, который связывает крохотную детскую площадку с отгороженными под строительство участками.

    • САРУХАНЯНА В ГЮМРИ НЕ ЛЮБЯТ…
      2024-11-14 09:31

      Внеочередные выборы в совет Гюмри состоятся, примерно, 29 декабря. В городе говорят, что, если ГД не удастся заполучить большинство голосов, то повторится сценарий Ванадзора, то есть, кандидат от партии, одержавшей победу на выборах, будет арестован по надуманному обвинению сразу после подсчета избирательских бюллетеней. Арест будет произведен до первого заседания новоизбранного совета, дабы не допустить избрания на пост мэра кандидата от партии-победительницы, если этой партией будет не ГД.

    • ДЕГРАДАЦИЯ ДЕМОКРАТИИ, или КАК СТАТЬ МИЛЛИОНЕРОМ В ЦЕНТРЕ ЕРЕВАНА ЗА СЧИТАНЫЕ МИНУТЫ
      2024-11-11 14:18

      Задолго до антиконституционного захвата власти одна популярная газета поместила на первой полосе фото общественного деятеля Давида Санасаряна у входа на станцию метро "Еритасардакан". Молодой человек сидел на асфальте рядом с 3-литровой стеклянной банкой, в которую просил прохожих бросать мелочь для третьего президента Сержа Саргсяна, дабы отправить его в отставку на массовые пожертвования. Жертвовали далеко не все, многие стыдили "бездельника", советовали заняться делом...  Над головой Санасаряна висел карикатурный портрет президента, полиция даже не попыталась вмешаться в акцию. Сбор средств завершился в тот же день, Санасарян и его товарищи отнесли банку в резиденцию президента. Весной 2018 г. Санасарян в числе ближайших соратников Пашиняна отпраздновал победу "революции" и торжество "демократии" над бывшей властью.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ