Последние новости

Միրզոյան․ Առանձին երկրների դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ

ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում ՀՀ տարածք Ադրբեջանական զորքերի ներխուժման հարցի քննարկման արդյունքում որևէ փաստաթուղթ չի ընդունվել։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Սակայն, ըստ նախարարի, միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է մի շարք հարցերի շուրջ։ Այսինքն` երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, օգտագործվել է «ագրեսիա» տերմինը։ Միրզոյանի խոսքով` բազմաթիվ երկրներ քննարկման ժամանակ անդրադարձել են ԼՂ խնդրին և Ադրբեջանի ղեկավարության թեզը, թե այլևս ԼՂ չկա և ԼՂ հիմնախնդիր չկա, երեկ իր համարժեք արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից։

«Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև։ Բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել»,–ասաց Միրզոյանը։

Նշենք, որ Ադրբեջանի հարձակումից հետո ՀՀ–ն դիմել է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ ԱԽ-ին, որտեղ այդ հարցով 2 քննարկում արդեն կայացել է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ