Պուտինը խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի կապերի մասին. նա ուղերձ է հղել
Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25 տարիների ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, և երկկողմ կապերը հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ողջույնի խոսք հղելով Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:
«Ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչը ավանդաբար միջտարածաշրջանային կոոպերացիան է։ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի մարզերն ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ»,–ասել է Պուտինը։
Նա շեշտել է, որ համաժողովի օրակարգը, ինչպես միշտ, շատ հագեցած է։ Մասնակիցները պետք է մտքեր փոխանակեն արդիական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
«Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,–ասել է Պուտինը։
Նա արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին։
Նշենք, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Երևան, որտեղ այսօր տեղի կունենա Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.
-
2025-06-09 13:51
Иранская сторона рассчитывает, что Соединенные Штаты серьёзно подойдут к рассмотрению ответных предложений по ядерной теме. Об этом заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.