Starmus փառատոնի խորհուրդը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումը
Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացված ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ,հայտարարությունը ստորագրել են խորհրդի անդամներ Գարիկ Իսրաելյանը, Բրայան Մեյը, Դեյվիդ Այքերը, Ռիչարդ Դոուքինսը, Էմմանուել Շարպենտիեն, Ջիլ Տարտերը, Փիթեր Գաբրիելը, Թոնի Ֆադելը և Ռոբերտ Վիլիամսը։
«Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթական դրսևորումներին։
Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Երևանում և Երևանից դուրս՝ Հայաստանի տարածքում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր լավ ու բարի հայ ընկերներին։
Գիտելիքի փոխանակումը, գիտության առաջընթացը, երաժշտության միջոցով մարդասիրության փառաբանումը և մյուս դրական գործողությունները պետք է մեզ առաջնորդեն դեպի ավելի լավ աշխարհ»,- ասվում հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.