ԱՅՆ ՀՈՒՅՍՈՎ, ԹԵ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՍՈՎԱԾԱՆԱ…
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, հաղորդում է NEWS.am-ը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիևին հորդորել է հավատարիմ մնալ հրադադարին, իրականացնել զորքերի հետքաշում և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դա լավ է, որ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել հեռանալ Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ճիշտ է, դժվար է ասել, թե կանսա արդյոք այդ կոչին Բաքուն։ Բայց ամեն դեպքում արտաքին աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում կարևորագույն գործոն է։ Ի դեպ, այստեղ ավելորդ չէ հիշատակել նաև Ֆրանսիայի դիրքորոշումը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կոչ է արել Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հարկ է հիշատակել նաև Իրանին, որը միանշանակ և բազմիցս դեմ է արտահայտվել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած փոփոխությանը։
Մի խոսքով, կարելի է արձանագրել, որ մի շարք ազդեցիկ պետություններ մտահոգված են Հայաստանի տարածքի բռնազավթմամբ, որը անցած տարվա և ժամանակային առումով վերջին ադրբեջանական ագրեսիայի հետևանքն է։
Արտաքին լայն աջակցության և միջազգային համարժեք արձագանքի այս խորապատկերին հայկական կողմի պահվածքն ապաբռնազավթման հարցում առնվազն տարօրինակ է թվում։ Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների դիվանագիտական ջանքերի խորապատկերին ակնհայտ է Երևանի բացարձակ իներտությունը, ինչպես ասում են, տեղերում։ Այսպես, օրերս ՀՀ գլխավոր շտաբի պետը, ներկայացնելով վերջին ահագնացումից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարեց, մասնավորապես, որ հիմնական ստորաբաժանումներից կտրված ադրբեջանցի զինվորականների մի խումբ գտնվում է Ջերմուկից 4,5 կմ հեռավորության վրա։
«Կենսունակության տեսակետից, եթե հակառակորդի այդ խմբին սնուցում չլինի՝ թե՛ սննդով, թե՛ ջրով, մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն, և ստիպված կլինեն այնտեղից դուրս գալ»,- ասել է Ասրյանը՝ ընդգծելով, որ խումբը շրջապատված է հայկական ստորաբաժանումներով:
Այսպիսով, հետաքրքիր պատկեր է ստացվում. Մինչ համաշխարհային տերությունները Բաքվին կոչ են անում հեռանալ հայկական հողից, հայկական կողմը սպասում է, թե երբ են ադրբեջանցի զինվորականները սովածանալու և հոժարակամ հեռանալու զբաղեցրած դիրքերից։ Իրավիճակին առանձնակի նուրբ բնույթ է հաղորդում այն փաստը, որ Հայաստանի տասնյակ քաղաքացիներ առաջվա պես տանջվում են ադրբեջանական գերության մեջ, իսկ հայկական տարածքում, ըստ գլխավոր շտաբի պետի, շրջափակման օղակում մնացել են շուրջ մեկ տասնյակ ադրբեջանցի զինծառայողներ:
Ըստ էության, հայկական կողմը կարող էր վնասազերծել զավթիչների խմբին և փոխանակել մեր ռազմագերիների հետ։ Բայց դա չի արվում։ Ընդհանրապես ոչինչ չի արվում Հայաստանի ինքնիշխան տարածքն ազատագրելու համար։ Իշխանությունները պարզապես հույսեր են տածում, թե ադրբեջանցիները կսովածանան։ Ինչպեսև ակնկալում, որ փասափուսան հավաքել ու հեռանալ նրանց կխնդրեն Վաշինգտոնից ու Փարիզից։
Ասենք, հայկական կողմի նման մարտավարությունը, ավելի ճիշտ՝ բացարձակ պասիվությունը բնավ նոր չէ։ Հենց նման ձևաչափով էր գործում Երևանը, երբ անցած տարվա մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումները սկսեցին դանդաղ ու հետևողականորեն զավթել հայկական տարածքները։ Ներխուժում էին, շրջապատման մեջ ընկնում, բայց խրամատավորվում զբաղեցրած տեղանքում ու մնում։ Արդյունքում՝ ադրբեջանական զինուժի կողմից բռնազավթված հայկական տարածքը դեռ նախքան վերջին ահագնացումը արդեն հասել է 45 քառակուսի կիլոմետրի։
Հայաստանի իշխանությունները ավելի քան մեկ տարի շարունակ հայտարարում են, թե ապաբռնազավթման հարցը մտադիր են լուծել քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Խնդիրն այն է, թե հատկապես ում միջոցներով։ Իրենցը չեն օգտագործում, օրինակ, չեն հայտարարում այն մասին, որ հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ ցանկացած բանակցություն հնարավոր է միայն Հայաստանի ինքնիշխան տարածքի ապաբռնազավթումից հետո։ Դրա փոխարեն նախընտրում են ըմբոշխնել արտաքին բարոյական աջակցությունը և կորցնել հերթական քառակուսի կիլոմետրերը։
Ախ, հա՜, նաև հուսալով, թե հակառակորդը կսովածանա և հոժարակամ կհեռանա…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.