Գարեգին Բ․ Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել բարեկեցությանը
Անկախությունից 31 տարիներ անց խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Անկախության 31-րդ տարեդարձի առիթով հղած իր ուղերձում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարքը։
«Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհայտ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին»,- ասվում է ուղերձում։
Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել նոր կորուստներով, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների անորոշությամբ և արձանագրվող հարկադրանքով, հայ-թուրքական երկխոսության հապճեպությամբ․ «Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև»,- նշել է նա։
Գարեգին Բ–ն այսօր Սուրբ Գայանե վանքում նաև կատարել է հանրապետական մաղթանքի արարողություն, որից հետո միասնական աղոթք է բարձրացվել հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար:
Նա նաև այցելել է Եռաբլուր ու ծաղիկներ խոնարել զոհված զինծառայողների շիրիմներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:40
Охранники, обеспечивавшие безопасность Артура Ванецяна, освобождены. Об этом на своей странице в Facebook написал его адвокат Арсен Бабаян.
-
2025-06-13 09:38
Армянская епархия Швейцарии выражает свою поддержку Первопрестольному Святому Эчмиадзину и Его Святейшеству Патриарху.
-
2025-06-13 09:34
Католикос Всех армян Гарегин Второй 12 июня принял молодых людей из разных епархий в диаспоре, прибывших в Первопрестольный Святой Эчмиадзин для участия в стартовавших с июня занятиях по армяноведению и религиоведению.
-
2025-06-13 09:32
Рад сообщить, что на днях назад состоялось собрание членов Союза «Арцах», на котором, среди прочих решений, мы также избрали Исполнительный совет, состоящий из 11 членов, сообщил на своей странице в Фейсбук бывший госминистр Арцаха Артак Бегларян.