Թվային վերահսկողությունը թույլ կտա պարզեցնել բեռնափոխադրումը ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև
Վերահսկման թվային միջոցները թույլ կտան պարզեցնել բեռնափոխադրումները Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Մինսկ–Երևան–Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովը։
Նա հայտարարեց, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև երկու կողմերի բեռների համար մաքսային ընթացակարգերի արագացված կիրառում նախատեսող առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է գործում, ինչպես նաև ստացվող բեռների վերաբերյալ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր։ Սա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրների մաքսայինները տեղեկացնում են չինական կողմին Չինաստան և հակառակ ուղղությամբ ընթացող ապրանքների խմբաքանակների մասին։
«Այդպիսով, համաձայնագրերը մաքսային տուրքերի գծով արտոնություններ չեն նախատեսում, սակայն ընթացակարգերի արագացում են առաջարկում, ինչը ևս շատ կարևոր է», – հավելեց Կովալյովը։
Այս համաձայնագրերի հիման վրա Սամարղանդում օրեր առաջ կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է բեռների տեղաշարժի վերահսկման թվային համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Բեռնատար կոնտեյներների վրա նավիգացիոն կապարակնիքներ կտեղադրվեն, որոնք վերահսկող մարմիններին տեղեկություն կփոխանցեն այն մասին, թե ուր է ուղևորվում մեքենան (կամ վագոնը), որտեղ է գտնվում տվյալ պահին, չի շեղվել արդյոք ապրանքագրում նշված երթուղուց և արդյոք այն ճանապարհին չեն բացել։ Այդ դեպքում բեռների ստուգման անհրաժեշտությունը նվազագույնի կհասցվի։
Նման համակարգ արդեն իսկ մշակվել է Եվրասիական միության համար և նախատեսվածի համաձայն պետք է ամբողջությամբ գործարկվի հաջորդ տարի։ Այժմ բանակցություններ են ընթանում նաև Չինաստանին տեղեկատվական այդ համակարգում ներառելու մասին։ Այդ դեպքում բեռների զննման անհրաժեշտությունը կկրճատվի նաև երկկողմ առևտրում։
Հիշեցնենք, որ Չինաստանը ներկա պահին Եվրասիական տնտեսական միության առանցքային առևտրային գործընկերն է, ԵԱՏՄ-ի ընդհանուր արտաքին առևտրում դրա մասնաբաժինը մոտ 20% է (մոտավորապես 167 մլրդ դոլար)։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ բեռնափոխադրումների համար Եվրասիական թվային համակարգը պատրաստ կլինի և կփորձարկվի 2022 թվականի վերջին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.
-
2025-06-09 13:51
Иранская сторона рассчитывает, что Соединенные Штаты серьёзно подойдут к рассмотрению ответных предложений по ядерной теме. Об этом заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.