Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՁԱԽՈՂՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ
Պատերազմները ձախողված դիվանագիտության արդյունք են, ու այս իմաստով որևէ արտգործնախարար, ով ի վիճակի չի եղել կանխելու պատերազմը, անկախ որոշումների կայացման հարցում իրեն վերապահված գործառույթներից՝ կիսում է պատերազմի և պարտության քաղաքական պատասխանատվությունը։
«Թավշյա Հայաստանի» առաջին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ, ՀՀ անկախության «հիշատակի օրը» մի հոդված է հրապարակել՝ «Մենք այլընտրանք չունենք, բացի սեփական շահերից, ինքնաբավությունից, ինքնավստահությունից և համախմբումից»։ Սույն անձը, ով լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ, գիտակցաբար ձախողման է տարել բանակցային գործընթացը, այժմ փորձում է խոսել իրենց իսկ քայլերի հետևանքով Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքների մասին։
Նախ հարկ է նշել, որ այս նույն պաշտոնյան էր, որ 2 տարի շարունակ հանրությանը մոլորեցնում էր, թե իբր փակ դռների հետևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ժամեր շարունակ ոչ թե բանակցում էր, այլ հավանաբար զրուցում էր սպորտից կամ մշակույթից։ Եվ միայն նրա հեռանալուց հետո իր իսկ նախկին թիմակիցները խոստովանեցին, որ լավ էլ բանակցություններ էին ընթացել, նույնիսկ հակամարտության կարգավորման կոնկրետ փուլային տարբերակ էր քննարկվել։
Նաև այս անձն էր, որ Հայաստանի ներքաղաքական պոպուլիստական խոհանոցը դուրս էր սպրդում միջազգային մամուլի էջեր՝ խոսելով նախագահի նստավայրում «գումարով լի ճամպրուկների», «կոռուպցիայի» և այլնի մասին»։ Նա դիվանագիտական խոսույթ մտցրեց Արցախի «կարգավիճակի և անվտանգության» հեղհեղուկ ձևակերպումը՝ օրակարգից դուրս մղելով ազգերի ինքնորոշման իրավունքը, մսխեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, իսկ ժողովրդավարությունը հռչակեց Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքը։
Ինչի՞ մասին է նախկին արտգործնախարարի հոդվածը
Եթե կարճ, վերջինս փորձում է մի կողմից ինքնամաքրվել նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության համար պատասխանատվությունից՝ գիտակցելով, որ այդ ժամանակ դեռ հանդիսանում էր ՀՀ արտաքին գործերի նախարարը, և պետք է կիսի այդ որոշման համար կառավարության կոլեկտիվ պատասխանատվությունը։ Մյուս կողմից փորձում է դիրքավորվել որպես սկզբունքային գործիչ, ով չնայած վերջին տարիների իրադարձություններին, չի փոխել իր տեսակետը այսպես կոչված «ժողովրդավարության» և «անվտանգության» միջև առանցքային կապի վերաբերյալ։ Այս համատեքստում, հոդվածի տողատակում հեղինակը փորձ է անում վերահաստատել իր լոյալ վերաբերմունքը Հայաստանի «թավշյա, ժողովրդավար իշխանությունների» նկատմամբ, ինչու չէ, վերջիններիս հետ համագործակցությունը վերականգնելու քողարկված հայտ է ներկայացնում։
Հատկապես աչք են զարնում հրապարակված հոդվածի մի քանի խնդրահարույց դրվագներ՝
- Հեղինակը մի կողմից նշում է, թե աշխարհը արդար չէ՝ հատկապես մեր հանդեպ, մյուս կողմից շարունակում է պնդել նախկինում հնչեցրած անփառունակ թեզը, թե ժողովրդավարությունը անվտանգության երաշխիք է։ Այսինքն, նույնիսկ 44-օրյա պատերազմը և «անարդար» աշխարհի անտարբերությունը «ժողովրդավար» Հայաստանի նկատմամբ հեղինակի համար բավարար չէին՝ հասկանալու համար, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը կարևոր, բայց մեծ մասամբ միմյանցից անմիջական կախում չունեցող գործոններ են։
- Փորձում է վերարտադրել ազգային ազատագրական շարժումը նսեմացնելու իշխանական քարոզչական թեզը՝ առաջնահերթյունը տալով այսպես կոչված պաշտպանական կոնցեպտին՝ այսպիսով տողատակում ակնարկում է Արցախի համար պայքարի հարցում իր հոռետեսական մոտեցումը։
- Ասում է արտաքին քաղաքականությունը սկսում է ներքինից՝ հիշեցնելով արտաքին գործըկերների հետ համագործակցության և շահերի կոնսոլիդացիայի կարևորությունը, մինչդեռ ինչպես նշվեց, հենց ինքն էր ներքաղաքական խնդիրները դուրս բերում արտաքին դաշտ՝ պայուսակով գումարներ և այլն։ Մյուս կողմից ներքաղաքական կոնսոլիդացիան փլուզած, հայ ժողովրդին Հայաստանում և Սփյուռքում սևերի ու սպիտակների, նախկինների ու նորերի բաժանած իշխանության նախկին ներկայացուցիչը խոսում է արտաքին գործընկերների հետ շահերի կոնսոլիդացիայի մասին, ինչը զավեշտալի է։
- նախկին նախարարի մտքի թռիչքը հասնում է այնտեղ, որ հերթական անգամ ավտորիտարիզմի նկատմամբ թավշյա "ժողովրդավարության" առավելությունն ընդգծելիս պնդում է, թե խոսքի ազատությունը կամ դրա անվան տակ Հայաստանում ստեղծված տեղեկատվական խառնաշփոթը մեզ օգնում է դասեր քաղել արցախյան հակամարտության պատմությունից։ Ոչինչ, որ այդ «խոսքի ազատության» տակ թաքնված են բանակցային գործընթացի, պատերազմի և խաղաղության մասին բազմաթիվ մանիպուլյացիաներ և ակնհայտ ստեր, կարևորը հեղինակի կողմից գործող իշխանություններին հաճոյանալու ցանկությունն է։
- Հեղինակը փորձում է անկեղծանալ և խոստովանել նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կոմունիկացիաների ապաշրջափակման կետից բխող վտանգները, սակայն մոռանում է նշել, թե ինքը, այդ հայտարարության ստորագրման ժամանակ լինելով «ժողովրդավարական» իշխանության արտգործնախարարը, ի՞նչ է արել, որ այդ կետը անդքան վտանգավոր և ՀՀ համար անվտանգային սպառնալիքներ ստեղծող ձևակերպումներ չունենար։ Գուցե կարող է պարզվել, որ «Ժողովրդավարական Հայաստանում» արտգործնախարարը, ինչպես օրինակ Հանրապետության նախագահը, տեղյակ չէր, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել իր վարչապետը, որը վճռելու է մի ամբողջ ազգի ճակատագիր։
Պատերազմները ձախողված դիվանագիտության արդյունք են, ու այս իմաստով որևէ արտգործնախարար, ով ի վիճակի չի եղել կանխելու պատերազմը, անկախ որոշումների կայացման հարցում իրեն վերապահված գործառույթներից՝ կիսում է պատերազմի և պարտության քաղաքական պատասխանատվությունը։ Ու այդքանից հետո նախկին սխալները խոստովանելու փոխարեն, արտաքին քաղաքական ձախողումներն արդարացնելու ու դեռ մի բան էլ սկզբունքային դիվանագետ ձևանալու փորձերը առնվազն վկայում են հոդվածագրի մոտ անկեղծության բացակայության մասին։
Դերենիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.