ՀԵՆՎԵԼՈՎ ՊՂՊՋԱԿԻՆ
Այն, ինչն անվանում են հայկական տնտեսություն, չորեքշաբթի օրը աշխուժացման ազդակ ստացավ։ Երկիր է շարժվում ռուս ռելոկանտների նոր ալիք, ինչը ՌԴ-ում մասնակի զորահավաք անցկացնելու որոշման հետևանքն է: Լսելով այդ լուրը, բազմաթիվ ռուսաստանցիներ հավաքել են ճամպրուկներն ու... Արդեն սեպտեմբերի 21-ի ցերեկը Ստամբուլի, Բաքվի, Երևանի ուղղությամբ առաջիկա չվերթների բոլոր ավիատոմսերը գնված էին։ ՌԲԿ-ի տվյալներով, Մոսկվա-Երևան տոմս կարելի էր գնել միայն սեպտեմբերի 24-ի համար, ընդ որում՝ 62 հազար ռուբլիով։
ԳՈՒՑԵ ՊԱՑԻՖԻՍՏՆԵՐ ԵՆ, ԳՈՒՑԵ ԳԼՈՒԽ ՊԱՀՈՂՆԵՐ ԿԱՄ ԴԱՍԱԼԻՔՆԵՐ: Այսօր Ռուսաստանում տարբեր կերպ են անվանում նրանց, ովքեր փախչում են իրենց երկրից։ Իսկ մեզ համար, Հայաստանի համար նրանք ռելոկանտներ են։ Տվյալ դեպքում՝ ռելոկանտների երկրորդ ալիք, որն ակնհայտորեն հնարավորություն կտա երկրի տնտեսությանը գոյատևել էլի մի որոշ ժամանակ։ Կառավարությունը կկարողանա ևս մի որոշ ժամանակ արձանագրել մակրոտնտեսական դրական ցուցանիշներ։ Իսկ հետո…
Իսկ հետո տնտեսական պղպջակը պարզապես կպայթի։ Դա պղպջակ է, որովհետև Հայաստանի տնտեսական շահերն ուռճացված են ընդամենը մեկ այլ պետության քաղաքացիների ձգտումով՝ նրա սահմաններից դուրս գտնելու ինչ-որ «խաղաղ հանգրվան»։ Իսկ շատ շուտով դա կպայթի այն պարզ պատճառով, որ հայկական «հանգրվանը» ամենևին էլ խաղաղ չէ։
Վերջերս, ավելի ճիշտ՝ սեպտեմբերի սկզբին էկոնոմիկայի նախարար Քերոբյանը հարցազրույցներից մեկում հայտնեց, որ այս տարի Հայաստան է եկել շուրջ 50 հազար ռուս IT-մասնագետ։ Նա պատմեց նաև, որ բանկերում բացվել է մոտ 100 հազար հաշվեհամար, ռուսական կապիտալով ստեղծվել է 850 ընկերություն, գրանցվել է 350 անհատ ձեռնարկատեր: Իսկ բացատրելով ռուսաստանցիների այդպիսի ներհոսքի պատճառը հենց Հայաստան՝ նախարարը վկայակոչեց լավ սնունդը, հայկական հյուրընկալությունը, հրապուրիչ գործարար միջավայրը, զարգացած IT-ոլորտը և անվտանգությունը։
Թվարկված ամենի վերաբերյալ հիմա գնահատականներ չենք տա, ուշադրություն հրավիրենք քերոբյանական միայն վերջին փաստարկի՝ անվտանգության վրա։
Ահա ուրեմն, նախարարի այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց, Հայաստանի անվտանգությունը հերթական անգամ փորձության ենթարկվեց սահմանի վրա ադրբեջանական ագրեսիայով։ Մի կողմից՝ փորձությունը չափազանց ծանր էր. Ադրբեջանը հարձակում գործեց սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Մյուս կողմից՝ այդ փորձությունը Հայաստանը ձախողեց. հարյուրավոր մարդկային կորուստներ, թշնամուն թողած տասնյակ քառակուսի կիլոմետր տարածք։ Դա ռազմական գործողությունների մեկ-երկու օրվա արդյունքն է։
Ուղիղն ասենք, երկրի անվտանգության այսպիսի մակարդակը դժվար է հրապուրիչ անվանել օտարերկրացիների համար։ Եվ դա, ի դեպ, ահագնացման օրերին զգացին առաջին ալիքի ռելոկանտներից շատերը։ Զգացին ու սկսեցին հավաքել ճամպրուկները՝ չնայած լավ ուտելիքին ու հայկական հյուրընկալությանը։
Այսօր Հայաստանում նոր ահագնացման սպառնալիքը ոչ միայն պարզապես ակնհայտ է։ Այսօր նոր պատերազմի մասին խոսում են նույնիսկ պաշտոնական մակարդակով և ՄԱԿ-ի ամբիոնից։ Մինչդեռ Ռուսաստանից մեզ մոտ են գալիս նրանք, ովքեր փախչում են պատերազմից։ Պարզ է, որ եթե փախչում են իրենց պատերազմից, ապա կփախչեն նաև մերից։ Իսկ դա, բացի ամենից, նշանակում է, որ հայկական տնտեսության այսօրվա շարժիչը, ինչպիսին դարձել են ռելոկանտները, կարող է պարզապես չքանալ։
Իհարկե, փոքրիշատե նորմալ տնտեսության համար նման երևույթները չեն կարող որոշիչ նշանակություն ունենալ։ Մինչդեռ մեր պարագայում հենց ռելոկացիոն պղպջակն է կառավարությունը վերածել տնտեսական կյանքի հենարանի։ Համապատասխանաբար, եթե այն պայթի, իսկ կպայթի հաստատ, ապա հետևանքները կարող են աղետալի լինել…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.