«Հրապարակ». ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԵԿՈՂ ՇԱԲԱԹ ԿԼԻՆԻ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական շրջանակների հետ, որով հող են նախապատրաստում նրան պետնախարար՝ Արցախի վարչապետ նշանակելու համար՝ ցույց տալով, որ Վարդանյանն Արցախի ազդեցիկ դերակատարների համար ընդունելի ֆիգուր է։
Օրերս նա հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ, որոնց հետ, ինչպես արցախցիներն են պատմում, Վարդանյանը հաճախ է ընթրում: Բանն այն է, որ նա ընդունելի է նախկինների համար նաև որպես Արցախում իշխանության իրավահաջորդ։ Երեկ էլ Վարդանյանը հանդիպել է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, նախօրեին այցելել է Արցախի ՀՅԴ գրասենյակ, առաջիկայում նախատեսվում են այլ հանդիպումներ ևս:
Մեր աղբյուրներն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ կլինի Վարդանյանի նշանակումը, թեև չեն բացառում, որ առաջին փուլում նա նշանակվի Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, ապա՝ պետնախարար: Այս ընթացքում Արցախի կառավարությունում այլ կադրային փոփոխություններ էլ են նախատեսվում: Հստակ է միայն արտգործնախարարի հարցը․ Դավիթ Բաբայանը, ով այս օրերին ԱՄՆ-ում է` հայ համայնքի հրավերով, կլքի պաշտոնը: Եվ եթե Հայաստանը դեմ չլինի, չի բացառվում, որ Արայիկ Հարությունյանն արտգործնախարարի պաշտոնում նշանակի ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.