Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱԼԻԵՎԻՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՆԱԽԱՆՇԱՆ Է
Տարօրինակ է, բայց շատերին նորմալ է թվացել Փաշինյանի առաջարկը Ալիևին՝ տալ Հայաստանի այն քարտեզները, որոնցով իրենք պատրաստ են ճանաչել մեր երկրի սահմանները։ Ասում են, թե դա ընդամենը հարց է, որը նաև Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումներն է «բացահայտում»։ Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Իսկ ես պատասխանում եմ՝ դա հարց չի։ Դա խայտառակ նոր զարգացումների մեկնարկի նախանշան է։ Ու ես դեռ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի երկրի ղեկավար իրեն թույլ չէր տա իր տան զուգարանակոնքին նստած անգամ նման առաջարկի մասին մտածեր, էլ ինչ մնաց ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարի։
Թե բա՝ ասա, ինչն ես պատրաստ ճանաչել, նստենք քննարկենք… Ահա, թե ինչ օրակարգ է առաջարկում Փաշինյանը Ալիևին։ Սա նորմալ դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն։
Նման «առաջարկով» Փաշինյանը ՀՀ ողջ տարածքի պատկանելիությունն է քննարկման թեմա դարձնում։ Ընդ որում, դա անում է ոչ միայն նման հայտարարություններով, այլև կոնկրետ գործողություններով։ Վստահ եմ՝ գիտեք, որ արդեն քանի օր է ՀՀ իշխանությունները «նախապատրաստում» են ողջ ժողովրդին ռմբակոծության ու հրթիռակոծության։ Երևանի բակերում, դպրոցներում ու այլ հաստատություններում անընդհատ մարդկանց «ապաստարան» են իջեցնում, ուսումնական տագնապներ հայտարարում և այլն։
Թվում է՝ վատ բան չեն անում. քաղաքացիները պետք է առավելագույնս պաշտպանված լինեն։ Բայց արդյունքում ամեն բան հակառակն է ստացվելու։ Որովհետև, եթե դու հանրային քննարկման դաշտ ես բերում, օրինակ, Երևանի հրթիռակոծման հավանականությունը և դա դարձնում ես հնարավոր սցենար, ապա այդ հնարավորությունը սկսում է դիտարկել նաև թշնամին։ Ու համապատասխան հետևություններ է անում։ Ստացվում է, որ Փաշինյանն իր քաղաքականությամբ նախ թիրախ է դարձրել ՀՀ ողջ տարածքը, և հետո նախաձեռնել Ալիևի քարտեզներով այդ նույն տարածքի պատկանելիության քննարկում»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.