Последние новости

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Բարև Ձեզ։

Անկեղծ ասած կարծում էի, որ այս «հազարապատիկ լրջանալու» պահին առնվազն կքննարկեիք բանակցողին օր առաջ փոխելու հարցը։ Միջազգային պրակտիկայում պատճառաբանված և ընկալելի պարզ աքսիոմ է՝ իրեն և իր ղեկավարած պետությանը դաժան ու նվաստացուցիչ պարտության մատնածի հետ նույնիսկ, այո՝ նույնի՛սկ կապիտուլյացիոն բնույթի որևէ փաստաթղթի շուրջ բանակցելը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային առումներով խոսում է այդ տեսակի ստորին հատկանիշների մասին։ Շատ են դեպքերը, երբ, թեկուզ դյուզն-ինչ արժանապատվություն ունեցող ղեկավարները նման դեպքերում ինքնասպան են եղել՝ Հիտլերը՝ կնոջ հետ, Գեբելսը՝ կնոջ և վեց երեխաների հետ միասին, ինքնասպանության պահին հայտարարելով, որ մահը գերադասում է կապիտուլյացիայի տակ իր ստորագրությունը դնելուց...

Նույնիսկ Ալիևի կինը՝ Մեհրիբան էր խնդրում ամուսնուն, որ եթերներում այդքան դաժան չծաղրի իր կապիտուլյանտին, խղճա իր զոհին...

Բայց՝ ոչ, սխալվում էի։ Նույն ինքնահավան, եթերում նեռիզմը քաղաքական կատեգորիայի վերածած ինձ ծանոթ կերպարն էիք՝ նախկինից բերած քաղաքական гонор-ի (սնապարծության, փառասիրության) տիրոջ թարմ ստորագրությամբ։ Երգեցիկ հայերենով եթերից խոսում էր միակ ճշտի մունետիկն ու անփոխարինելիության բարդույթով տառապող Նարցիսը։ Պահը բաց չթողեցիք օգտվելու Ձեր հոգեզավակի, բայց նաև Ձեր իսկ կողմից ճշգրիտ որակավորած՝ ազգակործան պատուհասի՝ մեր հայրենիքի գլխին թափած ողբերգության հետևանքներից։

Նպատակն ակնհայտ էր՝ ապացուցել, որ 97-ի նոյեմբերին գրած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի ճաշմարտացիությունը՝ ներկա զարգացումների կտրվածքով։ Այդ օրերին ՀՅԴ ԳՄ նիստին շատ կարճ բնութագրել էի այդ հոդվածի բովանդակությունը, բնորոշելով այն՝ քաղաքական էգության բացառիկ դրսևորում... Բայց պարզվեց, որ Ձեր հոգեզավակը 23 տարի հետո պատրաստ է այդ հոդվածը կյանքի կոչել՝ թշնամուն հանձնելով մեր պետության ննջարանն ու մեր ազգային արժանապատվության կնիքը...

Եվ այդ հարցազրույցը՝ սեպտեմբերի 27-ին նախորդող գիշերը...

Ցավակցում են զոհվածների հարազատներին...

Լույսերի մեջ...

Հ.Գ. Առաջիկա օրերին կհրապարակեմ նաև Բաց նամակիս հաջորդ մասը, որտեղ կանդրադառնամ՝

- ինչպես և ինչու կնքվեց 94-ի մայիսի 12-ի հրադադարի մասին Բիշքեկյան համաձայնագիրը։ Ովքեր էին կանգնած փաստաթղթի հետևում,

- Հայաստանի հետագա զարգացմանն ինչպես «նպաստեց» 95-ի կեղծված Սահմանադրական հանրաքվեն և ԱԺ ընտրությունները ու 96-ի նախագահական կեղծված ընտրությունները,

- ինչ նպատակով և ովքեր՝ կարճ ժամանակ առաջ բարձր տոկոսներով Անկախության հանրաքվեով ինքնորոշված Արցախի Հանրապետության նախագահին նշանակեցին Հայաստանի վաչապետ և ինչպես մեր թշնամին օգտագործեց այդ նշանակումը։

Մինչ հանդիպում։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОКЕАНОЛОГ, АКАДЕМИК АРТЕМ САРКИСЯН
    2025-06-07 09:13

    Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.

  • Артур ХАЧИКЯН: «ПРОИСХОДИТ БЕСПРЕЦЕДЕНТНАЯ ЭСКАЛАЦИЯ И СПОЛЗАНИЕ К БОЛЬШОЙ ВОЙНЕ»
    2025-06-07 08:44

    «Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.

  • МИГРАН АКОПЯН: МИНЫ ПОД ТРЕТЬЕЙ РЕСПУБЛИКОЙ АРМЕНИЯ БЫЛИ ЗАЛОЖЕНЫ СРАЗУ ПОСЛЕ ПРЕКРАЩЕНИЯ ОГНЯ 1994-го
    2025-06-05 18:29

    Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.

  • CASHBACK ДЛЯ ВСЕХ ДЕРЖАТЕЛЕЙ MASTERCARD АРДШИНБАНКА
    2025-06-05 16:10

    Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ