Պուտին․ Արևմուտքն ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում
Արևմուտքն ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում, մինչդեռ գոյություն ունեցողները, օրինակ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, Խորհրդային Միության փլուզման արդյունք են, հինգշաբթի ԱՊՀ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
«Մենք դա էլ գիտենք, որ Արևմուտքը ԱՊՀ տարածքում նոր հակամարտություններ հրահրելու սցենարներ է մշակում»,- ասել է նա։ «Բայց մեզ եղածն էլ բավական է»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
«Բավական է միայն նայել, թե ինչ է կատարվում այժմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչ է կատարվում ԱՊՀ որոշ այլ երկրների սահմաններին։ Իհարկե, այս ամենը Խորհրդային Միության փլուզման արդյունքն է, այդ ամենը հասկանալի է։ Բայց ապակայունացման ռիսկերը դեռ աճում են, այդ թվում՝ ողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապակայունացման ռիսկերը»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.