Ադրբեջանի վերջին սադրանքի պատճառով վտանգված է 500 հուշարձան. Դումանյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի վերջին ռազմական հանցագործությունների պատճառով այժմ վտանգի տակ է գտնվում ավելի քան 500 հուշարձան, 14 թանգարան՝ 45 000 նմուշներով։ Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նշենք, որ սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը», որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը:
Դումանյանը ներկայացրել է, որ ՀՀ ՄԻՊ գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից արդեն տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Այդ մարդիկ այժմ զրկված են իրենց հիմնական իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի հասանելիության իրավունքից, որը հակասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (հոդված 27), որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
Դումանյանը նաև շեշտել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաև 12 պետական թանգարաններ և պատկերասրահներ՝ 21000 նմուշներով։
«Ադրբեջանն իրականացնում է Արցախում և մերձակա տարածքներում հայկական ներկայության պատմական ապացույցները բնաջնջելու քաղաքականություն՝ հայկական հուշարձանների և մշակութային վայրերի միտումնավոր ոչնչացման միջոցով»,– նշել է նա։
Դումանյանը կոչ է արել միջազգային գործընկերներին իրենց ձայնն ու ներդրումն ունենալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման գործում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.