Նեբենզյա․ 4 շրջաններում հանրաքվեները համապատասխանել են միջազգային իրավունքի նորմերին
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեներն անցկացվածել են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ: ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100 տոկոսը մշակելուց հետո պարզ է դարձել, որ ՌԴ-ի կազմ մտնելուն կողմ է քվեարկել 99,23 տոկոսը, ԼԺՀ-ում ՝ 98,42 տոկոսը, Խերսոնի մարզում ՝ 87,05 տոկոսը, Զապորոժիեի մարզում ՝ 93,11 տոկոսը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները: Սեպտեմբերի 30–ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Խերսոնի և Զապորոժիեի մարզերը որպես անկախ տարածքներ ճանաչելու մասին հրամանագրեր ստորագրեց։
«Հանրաքվեներն անցկացվել են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին լիովին համապատասխան` որքան էլ փորձեն հակառակն ապացուցել մեր արևմտյան ընդդիմախոսները կամ նույնիսկ գլխավոր քարտուղարը (Անտոնիո Գուտերեշը,–խմբ.), որը որոշել է հանկարծ խոսել ամբողջ ՄԱԿ-ի անունից՝ չունենալով դրա մանդատը», - ասել է Նեբենզյան:
Նրա խոսքով՝ քվեարկության ընթացքին հետևող միջազգային հարյուրավոր դիտորդները նույնպես լեգիտիմ են ճանաչել հանրաքվեների արդյունքները։
«Այսօր ստորագրվել են պայմանագրեր ՌԴ կազմում նոր շրջաններ ընդգրկելու մասին։ Այս նախագծով մեր վզին փաթաթվող ոչ մի հետքայլ չի արվելու։ Կիևի ռեժիմն ինքն է վանել այս տարածաշրջանները և ինքն է մեղավորը: Ինչպես երևում է՝ Մայդանի իշխանությունը ոչ մի հետևություն չի արել»,- եզրափակել է նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.